Լուրեր
Հանրային քննարկման է դրվել մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը հաստատելու

Առաջարկվել է Կրթության տեսչական մարմնի ղեկավարի թեկնածու

Տեղի է ունեցել ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ: Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամները: Նիստի օրակարգում ՀՀ կրթության

Կստեղծվի արհեստների կամպուս. ստորագրվել է հայ-ֆրանսիական համագործակցության հուշագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի և Ռոնի մասնագիտական կրթության ընկերության (SEPR) միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ հետագա ծրագրերի առաջխաղացման և զարգացման նպատակով: Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Հաջողությամբ ավարտվել է «Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2022 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման» ծրագիրը 3-րդ փուլի ամփոփմամբ ավարտվել է: «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի նախաձեռնությամբ 2019

Հանրային քննարկման է դրվել բակալավրի ծրագրով ՀՀ բուհերի ընդունելության անվճար և վճարովի տեղերի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել 2023-2024 ուսումնական տարվա համար բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացվող անվճար և վճարովի ընդունելության տեղերի նախագիծը։ Ըստ նախագծի՝ պետության կողմից ուսանողական

«Լուկա» լիամետրաժ խաղարկային ֆիլմի համաշխարհային պրեմիերան՝ Ռոտերդամում և Օստենդում

Ռոտերդամի միջազգային 52-րդ կինոփառատոնի «Մեծ էկրան» մրցութային ծրագրում ընդգրկված ռեժիսոր Ջեսսիկա Վուդվորթի (Կաննի, Վենետիկի, Սանդանսի ու Տորոնտոյի կինոփառատոների մասնակից և մրցանակակիր) «Լուկա» լիամետրաժ խաղարկային ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հունվարի 29-ին՝ «Cinema Pathe՛ 5»-ում։ Հունվարի 30-ին

Արտադպրոցական կրթության ոլորտում կներդրվի մասնագիտական զարգացման և վարձատրության փոխադարձ մեխանիզմ. քննարկում ԱԺ-ում

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 31-ի նիստում քննարկվել է Կառավարության հեղինակած ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա

Հանրային քննարկման է ներկայացվել դպրոցի ուսուցիչների և խորհրդի անդամների բարեվարքության կանոնների նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնների նախագիծը: Փաստաթղթով կարգավորվում են դպրոցի

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում համերգներով հանդես կգա աշխարհահռչակ երաժիշտ, դաշնակահար Դենիս Մացուևը

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում փետրվարի 1-ին և 2-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենա ռուս աշխարհահռչակ երաժիշտ, դաշնակահար Դենիս Մացուևը: Դենիս Մացուևը փետրվարի 1-ին հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Կհնչի Ռախմանինովի դաշնամուրի N 3