ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ «Աուտիզմ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություննների տրամադրում» միջոցառման՝ 2024 և 2025 թվականներին իրականացման նպատակով:
Մրցույթը կազմակերպվում է «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի շրջանակում:
Հայտեր կարող են ներկայացնել համակարգում գրանցված՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները: Մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն կազմակերպությունները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում: Ցուցակը հրապարկված է www.minfin.am հասցեով գործող կայքում:
Որակավորման չափանիշների գնահատման համար մասնակիցը պետք է հայտով ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
- հայտատու կազմակերպության ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճենը,
- ծրագրի նկարագիրը,
- հայտատու կազմակերպության կանոնադրության պատճենը,
- հայտատու կազմակերպության որոշումը՝ մրցույթին հրավերով նախատեսված պայմաններով մասնակցելու վերաբերյալ,
- հայտատու կազմակերպության կողմից աուտիզմ ունեցող երեխաների համար մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման փորձի մասին (առնվազն 5 տարի) ազատ ոճի նկարագրություն և հավաստիացումներ (փաստաթղթավորված),
6) աուտիզմ ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ գույքի, սարքավորումների և նյութերի, պարագաների և խաղերի առկայության վերաբերյալ տեղեկատվություն:
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև սույն թվականի դեկտեմբերի 18-ը՝ ժամը 16:00-ն:
Հայտարարության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար պետք է դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար` Լուսինե Բասենցյանին, հեռախոս՝ +37410599-618: