Լուրեր
«Մեր նպատակը հայագիտությունն ակտիվ հետազոտական ոլորտ դարձնելն է». Արթուր Մարտիրոսյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ելույթով հանդես է եկել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում հուլիսի 9-12-ն անցկացվող Հայագիտական միջազգային կոնգրեսում: Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է հայագիտության զարգացման ուղղությամբ

Գորիսում ՔՈԱՖ սմարթ կենտրոն կստեղծվի

Սյունիքի մարզի Գորիս համայնքում նախատեսվում է կառուցել ՔՈԱՖ սմարթ կենտրոն և COAF Smart Farm գյուղատնտեսական համալիրներ։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության նիստում: Անդրադառնալով նախաձեռնությանը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Գորիսում ոչ ֆորմալ կրթության հնարավորության ստեղծումը, որն

Մարդկային կապիտալի բարելավում՝ «Դիմակայուն Սյունիք» ծրագրի շրջանակում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է «Դիմակայուն Սյունիք» ծրագրի կրթական բաղադրիչը: Նախարարի խոսքով՝ ծրագիրը կնպաստի Սյունիքի մարզում մարդկային կապիտալի զարգացման հնարավորությունների ընդլայնմանը. «Նախատեսում ենք Սիսիանում և Կապանում գործող քոլեջների վերակազմավորում, այդ

Մշակույթի զարգացման ծրագրերը կնպաստեն զբոսաշրջության զարգացմանը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ներկայացվել է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագրի նախագիծը: Ըստ այդմ՝ քննարկվել են Դիլիջանի, Դվինի, Գորիսի, Ջերմուկի և Եղեգիսի համար կլաստերային զարգացման ծրագրերի մանրամասները՝

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի նիստին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիման վրա ձևավորված Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի՝ Բրյուսելում տեղի ունեցած 6-րդ նիստին: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի, Արդարադատության,

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Հուլիսի 10-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Գյումրու

Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ որպես մշակույթի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմին, պաշտոնական հրապարակման է ներկայացրել ՀՀ օրհներգի տեքստի նոր խմբագրությունը և երաժշտության ամբողջական և կրճատ տարբերակները՝ համաձայն «ՀՀ օրհներգի մասին» օրենքի՝ 2025 թվականի ապրիլից ուժի մեջ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Հայագիտության բաժնի ղեկավար Յասմին Դում-Թրագուտին, որն այս օրերին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում մասնակցում է

«Ոսկե ծիրանը»՝ սպասված իրադարձություն

Այս տարի Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-20-ը: Կինոյի տանը կայացել է կինոփառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյան, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համահիմնադիր և նախագահ