Լուրեր
ԵՊՀ-ում բացվել է գիտաուսումնական նոր կենտրոն

ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում տեղի է ունեցել դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի բացումը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱԺ պատգամավորներ, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ԿԳՄՍ

Հանրային քննարկման է ներկայացվել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվող լրացումները և փոփոխություններն ուղղված են հանրակրթության կառավարման, ներառականության և բովանդակության բարեփոխումներին՝ նպատակ ունենալով առավել ճկուն ու

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Սմբատյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, անվանի ջութակահար, մանկավարժ Գագիկ Սմբատյանը:

Շախմատի թիմային ԵԱ. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Գերմանիայի հետ

Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում երեկ՝ նոյեմբերի 15-ին, կայացել են 4-րդ տուրի պարտիաները: Հայաստանի տղամարդկանց հավաքականն այս տուրում մրցել է Գերմանիայի հետ. գրանցվել է ոչ-ոքի՝ 2-2: Հավաքականի կազմում իր 4-րդ հաղթանակն է տարել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը,

Մշակույթը՝ տնտեսության զարգացման ճանապարհ. մարզերում կիրականացվի EU4Culture ծրագիրը

Երևանի «Գյոթե» կենտրոնում տեղի է ունեցել Եվրոպական միության աջակցությամբ կազմակերպվող «ԵՄ-ն՝ հանուն մշակույթի» (EU4Culture) ծրագրի շրջանակում համայնքային մշակութային ռազմավարության մշակման համար Հայաստանից ընտրված 3 քաղաքների պաշտոնական

Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղեր. հայտնի են ուժային եռամարտի մրցումների հաղթողները

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում ավարտվել են Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով ուժային եռամարտի տղաների և աղջիկների մրցումները: Մարզական խաղերին մասնակցել է բարձրագույն ուսումնական հաստատության 9 թիմ՝ 100 մասնակիցներով: Աղջիկների պայքարում հաղթողի տիտղոսները նվաճել են հետևյալ ուսանողուհիները՝ 48

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թ. ձմեռային զորակոչից տարկետում ստանալու համար կայացված եզրակացություն

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թ. ձմեռային զորակոչից տարկետում ստանալու համար կայացված եզրակացություն:

Նախարար Վահրամ Դումանյանը մասնակցել է Երևանում առաջին սքեյթ-պարկի բացմանը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր՝ նոյեմբերի 15-ին, մասնակցել են Երևանում առաջին սքեյթ-պարկի բացման արարողությանը, շրջել պարկի տարածքով և ծանոթացել ենթակառուցվածքներին: Միջոցառմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Պատանի հանդիսատեսի թատրոնը հյուրախաղերով Վանաձորի թատրոնում է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Պատանի հանդիսատեսի թատրոնը «Մալեֆիսենտան կամ քնած գեղեցկուհու լեգենդը» և «Վերջին ուսուցիչը» ներկայացումներով նոյեմբերի 15-ին հյուրախաղերով հանդես է գալիս Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: