Մեկնարկել է Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան 2023-2024 թթ. կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունելությունը:

Ծրագրով նախատեսվում է 2 կիսամյակի ուսուցում ասպիրանտների համար՝ լեհական 5 ակադեմիական կենտրոններից մեկում (Վարշավա, Կրակով, Վրոցլավ, Պոզնան, Լյուբլին): Կրթական ծրագիրը ներառում է առնվազն երկշաբաթյա մասնագիտական ​​դասընթաց պետական, մասնավոր և ոչ առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև վարպետության դասեր հետևյալ մասնագիտություններով՝

  • տնտեսագիտություն և կառավարում,
  • կառավարում բիզնեսում, հասարակական կազմակերպություններում, մշակույթում, կրթության և առողջապահության ոլորտներում,
  • պետական ​​կառավարում (պետական ​​իշխանության և ինքնակառավարման մարմիններ),
  • իրավունք,
  • սոցիալական գիտություններ (սոցիալական հոգեբանություն, սոցիոլոգիա),
  • քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ,
  • շրջակա միջավայրի և կլիմայի պաշտպանություն,
  • անվտանգության և կիբերանվտանգության խնդիրներ,
  • հակաճգնաժամային կառավարում,
  • զարգացման քաղաքականություն և մարդասիրական օգնություն:

Թեկնածուներին ներկայացվող պահանջներն են՝

  • բարձրագույն կրթություն,
  • մինչև 40 տարեկան,
  • մասնագիտական ​​փորձը` առնվազն 2 տարի,
  • առնվազն 6 ամիս տևողությամբ նախկին արտասահմանյան կրթաթոշակի մասնակցության օրվանից նվազագույնը 2 տարվա ընդմիջում:

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի մարտի 1-ն է:

Մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://kirkland.edu.pl/en/scholarship-competition/: