Միջազգային ծրագրեր
«ՅՈՒՆԵՍԿՕ-Համդան Բին Ռաշիդ Ալ-Մակթում» մրցանակ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «ՅՈՒՆԵՍԿՕ-Համդան Բին Ռաշիդ Ալ-Մակթում» մրցանակ, որը կշնորհվի տարբեր հաստատություններ, պետական և ոչ պետական կազմակերպություններ, կրթական ու հետազոտական կենտրոններ ներկայացնող այն անհատներին, որոնց կողմից առնվազն երեք տարի իրականացվող ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն նշանակալի ազդեցություն ուսուցիչների աշխատանքային արդյունավետության

Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ՝ երիտասարդների համար

Գերմանիայի Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ, քաղաքականությամբ հետաքրքրվող և բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին առաջարկում է միջազգային խորհրդարանական կրթաթոշակ՝ Բեռլինում: Ծրագրի տևողությունն է՝ 2022 թ. մարտի 1-ից հուլիսի 31-ը: Հայտերի

Ուսման հրավեր Ֆիրդուսու անվան համալսարանից

Իրանի Իսլամական Հանրապետության Մաշհադ քաղաքի Ֆիրդուսու անվան համալսարանը 2021-2022 ուսումնական տարվա համար բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով ուսումնառելու նպատակով օտարերկրյա քաղաքացիներին տրամադրում է 12 կրթաթոշակային տեղ (ամբողջական և մասնակի): Կրթաթոշակները տրամադրվում են մեկ կրթական աստիճանի համար: Դիմելու վերջնաժամկետ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն մրցանակ է սահմանել

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է գիտությամբ զբաղվող կանանց համար նախատեսված «Լորեալ - ՅՈՒՆԵՍԿՕ» միջազգային մրցանակ 2022 թվականի համար: Մրցանակը շնորհվում է այն կին գիտնականներին, ովքեր տարիներ շարունակ գնահատելի ներդրում են ունեցել ֆիզիկայի, մաթեմատիկայի և համակարգչային գիտությունների ոլորտում: Մրցանակի

Ուսման հրավեր-ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ և ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիա

ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ՄՄՀՊԻ (МГИМО) և ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիան հայտարարում են 2021/2022թթ. ուսումնական տարվա համար ընդունելություն՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացված քվոտային տեղերի շրջանակներում: 2021/2022թթ. ուսումնական տարվա համար Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ)

Օտարերկրացիների ընդունելություն Քուրդիստանի համալսարանում

Քուրդիստանի համալսարանը (Սանանդաջ, Իրանի Իսլամական Հանրապետություն) 2021-2022 ուսումնական տարվա համար հայտարարում է օտարերկրյա քաղաքացիների ընդունելություն՝ բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով ուսումնառելու նպատակով: Համալսարանը տրամադրում է նաև ամբողջական կամ մասնակի կրթաթոշակներ: Համալսարանն օտարերկրյա ուսանողների

Ուսման հրավեր ( Սլովակիայի Հանրապետություն)

Սլովակիայի Հանրապետության կառավարությունը 2021-2022 ուսումնական տարում հատկացրել է մեկ համալսարանական կրթաթոշակ (բակալավր կամ մագիստրոս) ուսումն անցնելու համար հետևյալ մասնագիտություններով. Teacher Training and Education Science; Economics and Management (except Tourism); Ecological and Environmental Sciences; Biotechnology;

ԺԲՌՀ-ն հայտարարում է 2021-2022 թթ. ուսումնական տարում օտարերկրյա քաղաքացիների ընդունելություն

Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանը (ՌԴ, Մոսկվա) հայտարարում է օտարերկրյա քաղաքացիների ընդունելություն 2021-2022 թթ. ուսումնական տարում բակալավրիատում, մագիստրատուրայում, օրդինատուրայում և ասպիրանտուրայում ավելի քան 400 մասնագիտություններով ուսանելու համար: Վճարովի հիմունքով ուսանելու համար օտարերկրյա քաղաքացիների փաստաթղթերի ընդունելությունն իրականացվելու է

«Կանանց և աղջիկների կրթություն». ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ, որը շնորհվում է կանանց և աղջիկների կրթության խնդիրների լուծման գործում նշանակալի ներդրում կատարած անհատներին և հասարակական կազմակերպություններին: Մրցանակն ուղղված է կայուն զարգացման 4-րդ և 5-րդ նպատակների իրականացմանը,