Միջազգային ծրագրեր
Մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում 2021-2022 ուսումնական տարում բուհական կրթություն ստանալու համար

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021-2022 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն կրթություն ստանալու նպատակով (4 տեղ): Ուսուցումն իրականացվելու է բուլղարերենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողները կանցնեն լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց (նախապատրաստական):

Մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում 2021-2022 ուսումնական տարում մագիստրոսական կրթություն ստանալու համար

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն) 2021-2022 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (15 կրթաթոշակային տեղ)՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Ճարտարապետություն և շինարարություն»,

Մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում 2021-2022 ուսումնական տարում կրթություն ստանալու համար

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021-2022 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (16 կրթաթոշակային տեղ` 6 բակալավրիատ, 7 մագիստրատուրա, 3 ասպիրանտուրա): Մրցույթին

Ուսման հրավեր՝ Լեհաստանի բուհերում սովորելու համար

«PACIFIC» ծրագիրն առաջարկում է երկամյա կրթաթոշակներ՝ Լեհաստանի գիտությունների ակադեմիայի ինստիտուտներից մեկում (69 ինստիտուտ) կամ Վարշավայի մոլեկուլային և բջջային կենսաբանության միջազգային ինստիտուտում սովորելու համար: Կրթաթոշակներին կարող են դիմել ասպիրանտներ կամ առնվազն 4 տարվա համարժեք հետազոտական փորձով անձինք, որոնք վերջին երեք

Ուսման հրավեր (Ճապոնիայի Ցուկուբայ համալսարան)

Ճապոնիայի Ցուկուբայի համալսարանը «The Program in Economic and Public Policy» մագիստրոսական ծրագրի շրջանակում տրամադրում է կրթաթոշակներ: Կրթական ծրագիրն ստեղծվել է Ճապոնիայի կառավարության, Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ և գործում է ավելի քան երկու տասնամյակ: Անգլալեզու ծրագիրը

Ուսման հրավեր (Չինաստանի Ժողովրդական Հանրապետության)

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինհուա համալսարանի հանրային առողջության Վանկե դպրոցը հայտարարում է համալսարանում մագիստրոսական կրթության կրթաթոշակների մրցույթ։ Ուսուցումը, որը տևելու է մեկ տարի, անգլերեն է։ Կրթաթոշակը ներառում է նաև ուսանողական ավանի տարածքում կացություն։ Կրթաթոշակին դիմելու վերջնաժամկետն է 2021 թվականի մարտ

Առցանց միջազգային օլիմպիադա՝ Քիմիա, Կենսաբանություն և Ֆիզիկա առարկաներից

FEYDEY International (Շվեյցարիա) և ARRAY Global Educational Systems (ԱՄՆ) կազմակերպությունները համատեղ 2020 թվականի դեկտեմբերի 12-ին կազմակերպում են միջազգային առցանց օլիմպիադա՝ Քիմիա, Կենսաբանություն և Ֆիզիկա առարկաներից: Գրանցվել կարելի է հետևյալ հղումով՝ https://feydey.com/olympiads/ :