Մեկնարկել է հիմնարար գիտությունների ոլորտում Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-ի միջազգային մրցանակի հայտերի ըն­դունման 2022 թվականի շրջափուլը:

Մրցանակը սահմանված է այն գիտնականների համար, որոնց գործունեությունը շոշափելի ազդեցություն կամ ավանդ ունի հիմնարար գիտությունների՝ քիմիայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի կամ կենսաբանության զարգաց­ման համար: Ամենամյա այս մրցանակի նպատակն է աջակցել գիտնականների գործունեութ­յանը, խրախուսել երիտասարդներին, հատկապես՝ աղջիկներին:

Մրցանակի շրջանակում ընտրվում է երկու հաղթող, որոնց շնորհվում է 250 000-ական ԱՄՆ դոլար դրամական պարգև։

Հայտերը պետք է ներկայացվեն անգլերենով կամ ֆրանսերենով:

Մրցանակի, ինչպես նաև հայտերի ներկայացման վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութից և մրցանակի պաշտոնական կայքէջից՝ https://bit.ly/3gb5oxO:

Մասնակցության դեպքում թեկնածուները իրենց տվյալները մինչև 2022 թվականի փետրվարի 28-ը պետք է ուղարկեն international@escs.am էլ. փոստի հասցեին: