Դրամաշնորհային ծրագրեր
«ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում` դրամաշնորհային մրցույթ

«ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք Կապան համայնքում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհների տրամադրման մրցույթի հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թվականի ապրիլի 2-ը:

Տեղեկատվություն ՀՀ ԿԳՄՍՆ կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի 2020 թ. 1-ին մրցութաշրջանի 6 անվանակարգերի վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով իրականացվող մշակութային ծրագրերի «Տեսարվեստի ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ (կերպարվեստ, դիզայն, դեկորատիվ-կիրառական, լուսանկարչություն, վիդեոարվեստ)», «Երաժշտարվեստի և պարարվեստի ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ», «Կինոարվեստի ստեղծագործական միջոցառումներ (բացառությամբ կինոարտադրության նախագծերի)», «Թատերարվեստի ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ», «Մշակութային կրթության ստեղծագործական նախագծեր