Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020 թվականի հունիսի 22-ի հայտարարությանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մինչև հուլիսի 22-ն իրավաբանական անձանցից ընդունել է հայտեր՝ «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով 2021 թվականին դրամաշնորհ տրամադրելու նպատակով:
Մրցույթին ներկայացված նախագծերը քննել և 2021 թվականին դրամաշնորհ ստացող իրավաբանական անձանց ցանկը ձևավորել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական խորհուրդը:
Դրամաշնորհ տրվելու է մամուլի հետևյալ խմբերի նախագծերին.
- ազգային փոքրամասնությունների համար Հայաստանում լույս տեսնող տպագիր և էլեկտրոնային պարբերականներ,
- գրական տպագիր և էլեկտրոնային պարբերականներ,
- մշակութային տպագիր և էլեկտրոնային պարբերականներ:
Դրամաշնորհ ստացող իրավաբանական անձանց ցանկ:
«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրի մասով ՀՀ ԿԳՄՍ նախարարության բյուջետային հայտի հաստատման պարագայում իրավաբանական անձանց հետ դրամաշնորհի հատկացման պայմանագրեր կկնքվեն 2021 թվականի փետրվարին: