Նվաճումներ
Արթուր Ալեքսանյանը՝ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

Ռիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) արծաթե մեդալ նվաճեց Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Վճռորոշ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը զիջեց Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Մուսա Եվլոևին՝ 1:5 հաշվով: Ալեքսանյանը

Տոկիո-2020․ Հովհաննես Բաչկովն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դուրս է եկել Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ՝ այդպիսով ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Քառորդ եզրափակչում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը հնարավորություն չի տվել Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրաիմովին՝ հաղթելով 5:0 հաշվով: Եզրափակչի ուղեգրի

Արթուր Դավթյանը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

41 տարի անց Հայաստանն Օլիմպիական խաղերում սպորտային մարմնամարզությունից մեդալ նվաճեց: Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր՝ նվաճելով այս խաղերում Հայաստանի առաջին մեդալը: Հենացատկի եզրափակչում Դավթյանը

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Ռիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կպայքարի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման համար: Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պայքարը սկսել է 1/8 եզրափակչից և տոնելով 3 հաղթանակ՝ կարիերայում

2 ոսկե և 1 արծաթե մեդալ՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունից

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել է 3 մեդալ՝ 2 ոսկե, 1 արծաթե: Աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն են դարձել Գարիկ Կարապետյանը (96 կգ) և Լիանա Գյուրջյանը (81 կգ), իսկ Կարեն Մարգարյանը (81 կգ) նվաճել

Ըմբիշներ Արմեն Մելիքյանը և Կարեն Ասլանյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել։ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում հայ մարզիկները դուրս են եկել եզրափակիչ՝ միևնույն

«Բոլոր դժվարությունները հաղթահարելի են». Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիայի նախագահ Կ. Դավթյան

Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիան մեկն է այն 3 ֆեդերացիաներից, որոնք այս տարի ներառվել են պետական աջակցության ծրագրում: 2021 թվականի ՀՀ պետական բյուջեով հաշմանդամային (ադապտիվ) սպորտին տրամադրվելիք պետական աջակցության գումարը և շահառուների թիվն ավելացել է: Անցյալ տարի ադապտիվ սպորտին հատկացվել

Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել Աշխարհի գավաթի խաղարկությունում

Դեկտեմբերի 18-19-ը Մոսկվայում կայացել է սամբոյի Անատոլի Խառլամպիևի հուշամրցաշարը, որն Աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկն է։ Մրցաշարին մասնակցել են 14 երկրների 130 մարզիկներ։ Հայաստանի հավաքականը ներկայացել է 8 մարզիկով, որոնցից 5-ը դարձել է մեդալակիր։ Աշխարհի,