Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադան կայացել է հունիսի 25-28-ը Ինդոնեզիայում։ Հայաստանը ներկայացնող յոթ դպրոցականներն էլ հաղթահարել են կիսաեզրափակիչ փուլը և եզրափակիչ փուլում գրանցել հետևյալ արդյունքները. Տաթև Սիմոնյան՝ Քվանտ վարժարան, ոսկե մեդալ, Օլիմպիադայի ամենամեծ մրցանակ (Grand award), Հակոբ Պերիխանյան՝ Ա. Շահինյանի
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին տեղը: Հատկանշական է՝ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է ազատ կամ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը հաղթում թիմային պայքարում: Եվրոպայի պատանեկան առաջնությունում
Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի 25-րդ խաղարկության մրցումային երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչները 3 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ նվաճեցին: Հանդես գալով 57 կգ քաշային
Հայկական համադպրոցական գիտության փառատոնի մրցանակակիրներ Իլոնա Արտազյանը և Անժելա Մաթևոսյանն ԱՄՆ Դալլաս քաղաքում մասնակցել են Regeneron միջազգային գիտական և ինժեներական փառատոնին (International Science and Engineering Fair - ISEF): Փառատոնին հայ աշակերտները ներկայացրել են կենսաքայքայվող
Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում այսօր անցկացվել են կիսաեզրափակիչ փուլի մենամարտերը, որոնց արդյունքներով Հայաստանի տղամարդկանց հավաքականի 9 ներկայացուցիչներ արժանացել են բրոնզե մեդալների: Եվս երեք բռնցքամարտիկներ դուրս են եկել եզրափակիչ և կպայքարեն ոսկե մեդալների համար: Տղաների
Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հաղթող է ճանաչվել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում: Դավթյանը, հանդես գալով հենացատկի եզրափակչում, հավաքել է 15,166 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը՝ ոսկե մեդալ
Իսրայելի Հայֆա քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մեծահասակների հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ նվաճելով երկու ոսկե, մեկ արծաթե և չորս բրոնզե մեդալ: Երեկ՝ մրցումային երկրորդ օրը մրցասպարեզ դուրս եկած Հայաստանի 6 ներկայացուցիչներից 3-ը մեդալներ են նվաճել:
Ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզեմեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն՝ Երևանում ընթացող առաջնությունում երկամարտի 374 կգ արդյունքով դառնալով արծաթեմեդալակիր: Պոկում վարժությունում հայ ծանրորդը Եվրոպայի ռեկորդ է սահմանել և արժանացել է փոքր ոսկե մեդալին՝ 178 կգ արդյունքով: Նա
Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ, 98 կգ քաշային Արսեն Խանջյանն Իսրայելում ընթացող Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել և հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Արսեն Խանջյանը նախ հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Չեռնոսկուլովին, ապա՝ ադրբեջանցի Ջավադզադեին, իսկ եզրափակչում առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ