Հայտարարություններ
Հայաստանում կանցկացվի Համադպրոցական գիտության փառատոն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2019-2020 ուսումնական տարում կազմակերպվում է Համադպրոցական գիտության փառատոն: Փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների

Հայտարարություն դրամաշնորհի հատկացման մրցույթի մասին

Մրցույթի ծածկագիր. ԿԳՆ ԴՇ 09.05.01/1148-11002 Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետական միջոցների հաշվին «Մանկապատանեկան մարզական խաղերի անցկացում» ծրագիրն իրականացնելու նպատակով հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի մամուլի ասուլիսը հանրակրթական չափորոշիչների վերանայման վերաբերյալ

Օգոստոսի 30-ին, ժամը՝ 12:00-ին, ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի հանդիպումը լրագրողների հետ: Թեման՝ հանրակրթության պետական չափորոշիչների վերանայում, որի արդյունքում կփոփոխվեն առարկայական ծրագրերը և դասագրքերը: Լրագրողները հարցեր տալու

«Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարին ընդառաջ`մամուլի ասուլիս

Օգոստոսի 28-ին, ժամը 11.00-ին Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարին ընդառաջ։ Համերգաշարը կազմակերպում է Երեւանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Ասուլիսին կմասնակցեն ՀՀ ժողովրդական արտիստ

Հայտարարություն. 2019 թ. ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով իրականացվող մշակութային ծրագրերի 3-րդ մրցութաշրջանի դրական եզրակացության արժանացած հայտերի վերաբերյալ

Ներկայացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով իրականացվող մշակութային ծրագրերի մրցութային հանձնաժողովների կողմից դրական եզրակացության արժանացած նախագծերի ցանկերը:

Մրցույթ` մայրենիի և ռուսերենի ուսուցիչների համար

2019թ. նոյեմբերին Մոսկվայի մայրենի լեզվի ուսուցիչների ասոցիացիայի կողմից կկազմակեպվի մայրենիի և ռուսերենի ուսուցիչների մրցույթ: Առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ https://vmk-konkurs.ru և http://www.inpo-rus.ru պաշտոնական կայքէջերից:

«TexTailor Expo» խորագրով տեքստիլ և կաշվե արտադրանքի ու նորաձևության B2B տարեկան ցուցահանդես

2019թ. նոյեմբերի 7-9-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայանալու է «TexTailor Expo» խորագրով տեքստիլ և կաշվե արտադրանքի ու նորաձևության B2B տարեկան ցուցահանդեսը, որին հրավիրված է նաև Հայաստանը: Ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է ընձեռում ոլորտում ներգրավված օտարերկրյա ընկերություններին իրենց փորձն ու գաղափարները փոխանակելու, արտադրանքն

Սեմինար-թրեյնինգ` ուսումնական հաստատությունների ղեկավարների համար

2019թ. սեպտեմբերի 24-27-ը Ռուսաստանի Մասնագիտական զարգացման ակադեմիայում տեղի կունենա ուսումնական հաստատությունների ղեկավարների հիմնական հմտությունների զարգացմանը միտված սեմինար-թրեյնինգ: Առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ https://academy-prof.ru պաշտոնական կայքէջից