2019թ. նոյեմբերի 7-9-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայանալու է «TexTailor Expo» խորագրով տեքստիլ և կաշվե արտադրանքի ու նորաձևության B2B տարեկան ցուցահանդեսը, որին հրավիրված է նաև Հայաստանը:
Ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է ընձեռում ոլորտում ներգրավված օտարերկրյա ընկերություններին իրենց փորձն ու գաղափարները փոխանակելու, արտադրանքն ու ծառայությունները ներկայացնելու, ինչպես նաև գործընկերային նոր կապեր հաստատելու համար:
Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութից և https://www.textailorexpo.com/en կայքէջից:
Միջոցառման համակարգողի կոնտակտային տվյալներն են՝ MONICA DJOTOLOVA, հեռ.՝ 00359 882 962 270, էլ.հասցե՝ office@textailorexpo.com: