Մրցույթի ծածկագիր. ԿԳՆ ԴՇ 09.05.01/1148-11002

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետական միջոցների հաշվին «Մանկապատանեկան մարզական խաղերի անցկացում» ծրագիրն իրականացնելու նպատակով հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ:

Դրամաշնորհի մրցույթն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1937-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման» կարգին համապատասխան:

Մրցույթի հրավերը ստանալու վերջնաժամկետ է սահմանվել՝ 2019թ. հոկտեմբերի 3-ը ժամը մինչև 10:00, հայտը ներկայացնելու վերջանաժամկետ է սահմանվել 2019թ. հոկտեմբերի 3-ը ժամը մինչև 13:00:

Հասցե՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ (Երևան, 0010, Վ.Սարգսյանի 3, ՀՀ կառավարության 2-րդ տուն, 2-րդ հարկ, 204 սենյակ, հեռ.՝ 010-54-70-25):

Մրցույթի ձևը և անցկացնելու կարգը, հաղթողին որոշելու կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1937-Ն որոշմամբ: