Օգոստոսի 28-ին, ժամը 11.00-ին Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարին ընդառաջ։ Համերգաշարը կազմակերպում է Երեւանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Ասուլիսին կմասնակցեն ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Ներկա կլինի նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Բանախոսները կներկայացնեն մաեստրո Մանսուրյանի հոբելյանին նվիրված միջոցառումների հիմնական շարքը։ Համերգներ են նախատեսված Երևանում, Ստեփանակերտում և Գյումրիում։