Օգոստոսի 30-ին, ժամը՝ 12:00-ին, ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի հանդիպումը լրագրողների հետ:

Թեման՝ հանրակրթության պետական չափորոշիչների վերանայում, որի արդյունքում կփոփոխվեն առարկայական ծրագրերը և դասագրքերը: Լրագրողները հարցեր տալու հնարավորություն կունենան նաև կրթության փորձագետներին, որոնք ընդգրկված են չափորոշիչների վերանայման գործընթացում։