ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022» մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել 1987 թ. հունվարի 1-ից հետո ծնված ասպիրանտներն
Գերմանիայի կրթության և մշակույթի նախարարների խորհրդին կից Գերմանական մանկավարժական փոխանակման ծառայությունն արտերկրում գերմաներեն դասավանդող ուսուցիչներին առաջարկում է վերապատրաստման և հոսպիտացիոն ծրագրեր: Ծրագրերը հիմնականում հասցեագրված են այն դպրոցների գերմաներենի ուսուցիչներին, որոնցում իրականացվում է գերմաներենի խորացված ուսուցում, և հատկապես տրամադրվում է
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է մրցույթ` Գենդերային հավասարության բաժնի տնօրենի թափուր պաշտոնի համար: Տվյալ պաշտոնին դիմելու համար հարկավոր է
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 18.05.2010 թ. N 393-Ն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթ (Մրցույթ): Մրցույթի նպատակներն են` աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը և համակողմանի զարգացմանը, որպես Հայաստանի
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը սիրով հրավիրում է տարբեր ոլորտների մասնագետների՝ իրացնելու իրենց մասնագիտական հմտությունները, բացահայտելու իրենց ներուժն ու երեխաներին ապահովելու կրթական հավասար հնարավորություններով՝ դառնալով ուսուցիչ և աշխատելով մարզային համայնքներում բնակվող աշակերտների հետ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ հետ համագործակցությամբ և
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության 65 տարին չլրացած այն քաղաքացիները, որոնք ունեն գիտական աստիճան և առնվազն
Համաձայն ՀՀ վարչապետի «Հայաստանի Հանրապետության 2023 թ. բյուջետային գործընթացը սկսելու մասին» 2022 թվականի հունվարի 20-ի N 72-Ա որոշման հավելվածի 19-րդ կետի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է նախարարության 2023-2025 թթ. բյուջետային հայտի
Մարտի 30-ին՝ ժամը 11.00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական, նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզավորման մասին հարցերը: