Հանրակրթական ուսումնական հաստատությունների 6-րդ, 9-րդ և 11-րդ դասարաններում «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ», «Երկրաչափություն») առարկաներից Լոռու և Տավուշի մարզերում դասալսումների իրականացման ծրագրի շրջանակներում «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը հայտարարում է մասնագետների մրցույթ՝

(Տաս թափուր տեղ)

Հանրակրթական ուսումնական հաստատությունների 6-րդ, 9-րդ և 11-րդ դասարաններում «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ», «Երկրաչափություն») առարկաներից դասալսումներ իրականացնող մասնագետի աշխատանքային պարտականությունները՝

  1. Իրականացնում է ուսումնական պարապմունքների լսումներ, դասավանդողի և սովորողի գործողությունների դիտարկում, գնահատում սահմանված ձևաչափով։
  2. Իրականացնում է դասավանդողի մանկավարժական-մեթոդական կարողությունների, մասնագիտական գիտելիքների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման զարգացմանն ուղղված մեթոդական աջակցություն։
  3. Ուսումնական պարապմունքների լսումների հիման վրա կազմում է տվյալ առարկայի դասավանդման բնութագիր, ներկայացնում է մասնագիտական կարծիք (եզրակացություն) սահմանված ձևաչափով:
  4. Դասալսումների արդյունքում ներկայացնում է սովորողների ուսումնառության, ուսուցիչների դասավանդման և կրթության կազմակերպման որակի վերաբերյալ եզրակացություններ սահմանված ձևաչափով։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  1. Բարձրագույն մանկավարժական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ:
  2. Վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի (ըստ դիպլոմում նշված որակավորման) ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկային վերաբերող գիտամանկավարժական գործունեության առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի դասավանդման մեթոդաբանության մշակման և (կամ) ուսուցիչների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված վերապատրաստման դասընթացների վարման փորձ:
  3. Մանկավարժական նորարարական մեթոդների իմացություն, վերլուծական հմտություններ, տեղեկատվությունն առանձնացնելու և ընդհանրացնելու ունակություն, իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ և եզրակացություններ կազմելու հմտություն։

Նախապատվությունը տրվում է առնվազն առաջին աստիճանի որակավորման տարակարգ ունեցող մասնագետներին։

Նախապատվությունը տրվում է Լոռու, Շիրակի մարզերում և Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում բնակվող մասնագետներին։

  • Դիմումների ընդունման ժամկետն է` 22.04.2022թ-26.04.2022 թ.:
  • Աշխատավարձի չափը որոշվում է դասալսման մեկ ժամի արժեքից ելնելով, որը կազմում է 4,400 ՀՀ դրամ:
  • Թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է՝ որոշակի ժամկետով Թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է՝ որոշակի ժամկետով։

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով համապատասխան առարկայի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
5) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 26.04.2022թ.:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ապրիլի 29-ին` ժամը 1000-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել զանգահարել (033) 57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքայի օրերին մինչև ժամը 18:00: