ՌԴ ֆինանսական մոնիթորինգի դաշնային ծառայության Միջազգային ցանցային ինստիտուտը կազմակերպում է ֆինանսական անվտանգության միջազգային օլիմպիադա՝ 8-10-րդ դասարանների աշակերտների, ինչպես նաև ուսանողների համար: Հայաստանից օլիմպիադային կարող են մասնակցել միայն ուսանողները:

Օլիմպիադան իրականացվելու է երկու փուլով՝ նախնական և եզրափակիչ:

Նախընտրական փուլն անցկացվելու է առցանց՝ Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի՝ Միջազգային ցանցային ինստիտուտի մասնակից կրթական և գիտական կենտրոնների հարթակներում 2022 թ. մայիսի 16-20-ն ընկած ժամանակահատվածում: Այս փուլի հաղթողներն ու մրցանակակիրներն իրավունք կստանան մասնակցելու եզրափակիչ փուլին:

Եզրափակիչ փուլը, որը կանցկացվի հոկտեմբերի 10-14-ը, տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքի «Սիրիուս» դաշնային տարածքում:

Օլիմպիադայի աշխատանքային լեզուներն են ռուսերենը, անգլերենը, պորտուգալերենը և չինարենը:

Նշենք՝ 2021 թվականին օլիմպիադան անցկացվել է առաջին անգամ: Հաղթողներ և մրցանակակիրներ են դարձել 122 ուսանողներ և դպրոցականներ Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից:

Օլիմպիադայի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ https://rosfinolymp.ru/ կայքից:

Կոնտակտային տվյալներ՝ info@ rosfinolymp.ru, +7(495)434-32-22 (18-93), +7(968)534-29-88: