Հայտարարություններ
Հայտարարություն. Հավաքագրվում են առաջարկներ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական հանձնաժողովը 2024 թվականին հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով հայտարարում է առաջարկների հավաքագրում: Հոբելյանական միջոցառումների առաջարկները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված գրությամբ անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2024

Մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում 2024-2025 ուսումնական տարում կրթություն ստանալու համար

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (20 կրթաթոշակային տեղ, որից մագիստրատուրա՝ 14, ասպիրանտուրա՝ 3, դոկտորանտուրա՝ 2, վերապատրաստում՝ 1):

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում 2024 թվականի հունվարի 10-ին՝ ժամը 14:00-ին, կայանալու է Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզավորման մասին հարցերը:

Մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բուհերում 2024-2025 ուստարում կրթություն ստանալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (20 կրթաթոշակային տեղ, որից մագիստրատուրա՝ 14, ասպիրանտուրա՝ 3, դոկտորանտուրա՝ 2, վերապատրաստում՝ 1): ՉԺՀ

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզավորման մասին հարցերը:

Ուսանողները և երիտասարդ մասնագետները հրավիրվում են դիմելու «Nuclear Security Delegation for the Future»  նախաձեռնությանը

2024 թվականի մայիսի 20-24-ը Վիեննայում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կենտրոնակայանում (ԱԷՄԳ) տեղի կունենա «ICONS 2024. Shaping the Future» համաժողովը: «ICONS 2024. Shaping the Future» համաժողովն առանցքային իրադարձություն է միջուկային անվտանգության ոլորտի հանրության համար՝ ամբողջ աշխարհում: Համաժողովի շրջանակում ԱԷՄԳ-ն կոչ

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թ. ձմեռային զորակոչից տարկետում ստանալու վերաբերյալ եզրակացություն

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ձմեռային զորակոչից տարկետում ստանալու համար հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն ստացած քաղաքացու ներկայացրած առարկության շրջանակներում փաստաթղթերի կրկնակի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ կայացված եզրակացությունը:

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզավորման մասին հարցերը:

Աջակցություն ստեղծագործողներին, հետազոտողներին և թարգմանիչներին

Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող աջակցության ծրագրով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն աջակցում է առավելագույնը մեկամյա ստեղծագործական, թարգմանական կամ հետազոտական աշխատանքի համար։ Դրամաշնորհով ստեղծված աշխատանքների հանրային լայն հասանելիությունն ապահովելու նպատակով որպես պարտադիր պայման է