ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի հունիսի 10-ը:

Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցելու համար պետք է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել /secretariat@escs.am/ հասցեին՝ միայն Word կամ PDF տարբերակով, յուրաքանչյուր մակարդակի մոդուլի համար առանձին փաթեթ կազմելով և ներկայացնելով մեկ ZIP/RAR ֆայլով՝ սկսած 2024 թվականի ապրիլի 29-ից մինչև հունիսի 10-ը, ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 18:00-ն՝ բացի շաբաթ և կիրակի օրերից:

Ավելի մանրամասն տեղեկատվության վերաբերյալ նախորդ հայտարարության հղումն այստեղ՝ https://escs.am/am/news/21953: