ՀՀ ԿԳՄՍՆ «Ոչ ֆորմալ կրթական գործիքակազմով մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի մասին երիտասարդների (այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների) իրազեկության և ներգրավվածության բարձրացման դասընթացների կազմակերպում» միջոցառման «Կարողությունների զարգացում՝ ի նպաստ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացման» ծրագրի շրջանակներում Գորիսի պետական համալսարանը հայտարարում է ԱՆՎՃԱՐ ոչ ֆորմալ դասընթացների ընդունելություն Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Տեղ, Տաթև, Կապան համայնքների (համայնքների թիվը կարող է ընդլայնվել), այդ թվում արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների համար: Ծրագրի նպատակն է ստեղծել պայմաններ Սյունիքի մարզի երիտասարդների (այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների) մասնագիտական կողմնորոշման ներուժի զարգացման, կարիերայի աջակցման համար:

Ծրագրի կրթական բաղադրիչը ներառում է հետևյալ դասընթացները՝

Կոշտ հմտություններ ապահովող ոչ ֆորմալ դասընթացներ՝ մասնագիտական աճի համար.

  1. Աշխատանքային ոլորտի անհատական իրավական ակտերի նախապատրաստումը և դրանց կիրառման առանձնահատկությունները (իրավաբանական տեխնիկա) (30 ժամ, առկա, մայիս - հունիս)
  2. Կադրային հաշվապահություն (20 ժամ, առկա, հունիս)
  3. IT Project Management (33 ժամ, հեռավար, հունիս - հուլիս, մասնակցության նախապայմանը՝ հարցազրույց և անգլերենի B1 մակարդակ)
  4. Մենեջմենթ (20 ժամ, հեռավար, հունիս - հուլիս)
  5. Գնումների գործընթացի կազմակերպում (30 ժամ, առկա, օգոստոս)

Ճկուն հմտություններ ապահովող ոչ ֆորմալ դասընթացներ՝ անձնային աճի համար (գործատուների կողմից պահանջված ճկուն հմտություններ).

  1. Ժամանակի կառավարում և ուշադրություն մանրուքներին (5 ժամ, առկա, հունիս)
  2. Ընդհանուր անգլերեն (60 ժամ, առկա, հունիս - հուլիս, մակարդակը՝ B1, մասնակցության նախապայմանը՝ A2 արդյունք ապահովող նախաթեստ)
  3. Մեդիագրագիտություն (15 ժամ, առկա, հունիս)
  4. Թվային հմտություններ (30 ժամ, հեռավար, հուլիս, նախապայմանը՝ մասնակիցները ունեն ՏՀՏ անհրաժեշտ նախնական գիտելիքներ)
  5. Ընդհանուր անգլերեն (30 ժամ, առկա, հուլիս - օգոստոս, մակարդակը՝ A2, մասնակցության նախապայմանը՝ A1 արդյունք ապահովող նախաթեստ)
  6. Թիմային աշխատանք և առաջնորդություն (10 ժամ, հեռավար, հուլիս)
  7. Թվային հմտություններ (30 ժամ, առկա, սեպտեմբեր, նախապայմանը՝ մասնակիցները ունեն ՏՀՏ անհրաժեշտ նախնական գիտելիքներ)
  8. Հաղորդակցման հմտություններ և հոգեբանական տեխնիկաներ (5 ժամ, առկա, սեպտեմբեր)
  9. Սթրեսի կառավարում (5 ժամ, առկա, սեպտեմբեր)

Դիմել կարող են 16-35 տարեկան երիտասարդները, որոնք ապրում են Սյունիքի մարզում և չեն հանդիսանում նույն միջոցառման 2022 և 2023 թվականների շրջանավարտներ:

Ծրագրին մասնակցելու համար անհարժեշտ է գրանցվել հետևյալ հղումով https://forms.gle/5kuW8FZr9YXEmi357

Դիմումներն ընդունվում են մինչև 2024 թվականի մայիսի 19-ը (լրացուցիչ ընդունելության հնարավորությամբ):

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք դիմել Գորիսի պետական համալսարան (3-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժին, հեռ.՝ 077-33-76-90 (Ա. Դինունց), 098-19-67-14 (Ա. Գալստյան), էլփոստ՝ gorsu.sharunakakankrtutyun@gmail.com, fb` https://www.facebook.com/ExtensionCareerGSU):