Հայտարարություններ
Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 1-ը: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի

«Երիտասարդական տեղական քաղաքականության մշակում, համայնքային երիտասարդական աշխատանքի կազմակերպում և երիտասարդների մասնակցություն» թեմաներով դասընթացի մասնակիցների հավաքագրում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ հրավիրում է ՀՀ բոլոր մարզերից տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) և երիտասարդության ոլորտի ներկայացուցիչներին՝ մասնակցելու 50/50 ձևաչափով «Երիտասարդական

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում 2025 թվականի մարտի 26-ին՝ ժամը 12։30-ին, կայանալու է Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզավորման մասին հարցերը:

 Կրթաթոշակ՝ Ինդոնեզիայի բուհերում սովորելու նպատակով

Ինդոնեզիայի բարձրագույն կրթության, գիտության և տեխնոլոգիայի նախարարությունը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով կրթաթոշակների տրամադրման մասին՝ «Kemitraan Negara Berkembang» (KNB) ծրագրի շրջանակում։ Ինդոնեզիայի կառավարությունը ֆինանսական աջակցություն է տրամադրում միջազգային ուսանողներին՝ այդ երկրի

Ուսումնական գրականություն և ուսումնաօժանդակ նյութեր սփյուռքի կրթօջախների  համար․ մեկնարկում է հայտերի հավաքագրումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հայտերի հավաքագրում՝ սփյուռքի կրթօջախներին և կրթամշակութային կենտրոններին ուսումնական գրականության և ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման ամենամյա ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակն է աջակցել սփյուռքում գործող կրթօջախներին հայոց լեզվի, գրականության և հայագիտական այլ առարկաների

Մեկնարկում է մարտ ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուստարվա «Ամսվա լավագույններ» (մարտ) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության,

Մրցույթ` Ռումինիայի բուհերում 2025-2026 ուսումնական տարում կրթություն ստանալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Ռումինիայի բուհերում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (8 տեղ՝ 3 բակալավրիատ, 4 մագիստրատուրա, 1 ասպիրանտուրա): Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝

Մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բուհերում 2025-2026 ուստարում կրթություն ստանալու նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար բարձրագույն (բակալավր և մագիստրատուրա) կրթություն ստանալու նպատակով (4 տեղ): Ուսուցումն իրականացվելու է բուլղարերենով, սակայն լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում են լրացուցիչ

Անդորրայի խորհրդարանի կողմից անցկացվող «Մարիա Խելի» կրթական նորարարության մրցույթի մասնակցության հրավեր

Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի կողմից մեկնարկել է «Մարիա Խելի» կրթական նորարարության մրցույթը (Maria Geli Award) 2024-2026 թթ. համար։ Մրցույթի միջազգային անվանակարգին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել նաև ՀՀ ներկայացուցիչները։ Երկու տարին մեկ անցկացվող մրցույթը նախատեսված է միջազգային և ազգային մակարդակներում