Հոկտեմբերի 15-ից մեկնարկելու են արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ «Տեքստիլ» ուղղությամբ ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացները:
«Տեքստիլ» ուղղությամբ վերապատրաստման դասընթացներն իրականացնելու են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղը և ԱՏԵՔՍ նորաձևության կենտրոնը:
ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատող չհանդիսացող մանկավարժները վերապատրաստման դասընթացին կարող են մասնակցել միայն սեփական միջոցներով:
Վերապատրաստման ենթակա մանկավարժական աշխատողների գործերի ընդունումն իրականացվելու է մինչև 2025 թվականի հոկտեմբերի 9-ը՝ ստորև ներկայացված և մանկավարժի կողմից նախընտրելի կազմակերպության կողմից: Լրացուցիչ հարցերի դեպքում պետք է դիմել վերապատրաստում իրականացնող ներքոնշյալ կազմակերպություններին.
- «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Գյումրու մասնաճյուղ
հասցե՝ Շիրակի մարզ, ք.Գյումրի, Մ.Մկրտչյան 2,
հեռ.՝ +374 94 49 29 86,
էլ․հասցե՝ gyumri@polytechnic.am
- «ԱՏԵՔՍ նորաձևության կենտրոն» ՓԲԸ
հասցե՝ ք.Երևան, Կոմիտաս 12/1,
հեռ․՝ +374 91 99 84 92,
էլ․հասցե՝ karinаdnoyan98@gmail.com