Հայտարարություններ
Վերապատրաստումներ՝ նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների համար («Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամ)

«Քայլ առ քայլ» ԲՀ-ը ընդգրկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկում: Իրականացվելու է նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների, մեթոդիստների, ֆիզկուլտուրայի և երաժշտության դաստիարակների վերապատրաստումներ:

Վերապատրաստումներ՝ նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների համար («Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամ)

«Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամը՝ հանդիսանալով ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 10-ի N 2121-Ա/2 հրամանով նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողներին վերապատրաստող երաշխավորված կազմակերպություն, 2023 թվականի նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին իրականացնելու է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզավորման մասին հարցերը:

Ֆիլմերի համահայկական դպրոցական մրցույթ

Նկարագրություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2023-2024 ուսումնական տարում համատեղ հայտարարում են կարճամետրաժ ֆիլմերի համահայկական դպրոցական մրցույթ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100 և Արամ Խաչատրյանի 120-ամյակներին: Մրցույթն անցկացվում է ՀՀ և արտերկրի հայկական և հայկական

Միջազգային կրթական մրցույթ. «Բացահայտելով ինտելեկտուալ սեփականության աշխարհը 2023»

Բելառուսի Հանրապետության կրթության նախարարությունը, Ինտելեկտուալ սեփականության ազգային կենտրոնը, Կրթության և տեխնոլոգիաների հարցերով ազգային կոմիտեն և Եվրասիական արտոնագրային գերատեսչությունը կազմակերպում են «Բացահայտելով ինտելեկտուալ սեփականության աշխարհը 2023» խորագրով միջազգային կրթական մրցույթը։ Մրցույթի վերաբերյալ տեղեկությունները՝ կից: Հավելյալ տեղեկությունների համար

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

Սեպտեմբերի 19-ին ժամը 17:30-ին կայանալիք նիստը հետաձգվել է և կկայանա սեպտեմբերի 25-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական և

«Տարվա լավագույնները 2023» մրցույթի հաղթող ծրագրեր

Ներկայացված ծրագրային առաջարկների գնահատման արդյունքում, հանձնաժողովի կողմից սահմանված նվազագույն շեմը /հանրակրթական ուս․ հաստատությունների լավագույն ուսուցչական ծրագիր անվանակարգի համար՝ սկսած 83%–ից, կառավարման և ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր անվանակարգերի համար՝ սկսած 73%-ից նախադպրոցական ուս․ հաստատությունների համար՝ 70%-ից/ հաղթահարել է 22 ծրագրային

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 17:30-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզավորման մասին հարցերը: