Հայտարարություններ
Երաժշտական գործիքների տրամադրում` Հայաստանի ազգային կամերային նվագախմբին

Փետրվարի 26-ին, ժամը 15:00-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում /հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, գրադարան/ տեղի կունենա «Հայաստանի ազգային կամերային նվագախմբին երաժշտական գործիքների տրամադրում» ծրագրի շրջանակում պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: Պայմանագիրը կստորագրեն ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան

Մանրանկարների ցուցահանդեսի բացում` Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում

Փետրվարի 22-ին, ժամը 14:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի արվեստագետ Գոհար Հակոբյանի «Մասունք ավետարանաբարբառք» խորագրով անհատական ցուցահանդեսը: Կներկայացվեն

Փետրվարի 19-ը նշվում է որպես` Գիրք նվիրելու օր

Փետրվարի 19-ը Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Արդեն մի քանի տարի է այս օրը նշվում է որպես` Գիրք նվիրելու օր: Տոնի կապակցությամբ փետրվարի 19-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կմասնակցի մի շարք միջոցառումների: ժամը 11:30-ին Խնկո

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

Փետրվարի 21-ին, ժամը 15:00-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ, որտեղ կքննարկվեն ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզավորման հարցերը:

Համահայկական կրթական խորհրդաժողով-2020 թվականի օգոստոսի 3-8

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020 թվականի օգոստոսի 3-8-ը կազմակերպում է Համահայկական կրթական խորհրդաժողովը: Խորհրդաժողովի նպատակներն են և հիմնական ուղղություններ են. կրթության ոլորտում պատասխանատուների, կազմակերպիչների հետ քննարկել սփյուռքի կրթական ոլորտում առկա հիմնախնդիրները, իրագործվող ծրագրերի բարելավման ուղիները

Հայտարարություն. «Золотая пчёлка» 19-րդ միջազգային փառատոնի վերաբերյալ

2020 թ. մայիսի 29-31-ը Բելառուսի Հանրապետության Մոգիլևի մարզի Կլիմովիչի քաղաքում կանցկացվի մանկական արվեստի «Золотая пчёлка» 19-րդ միջազգային փառատոնը: Փառատոնի պայմաններին, ինչպես նաև մասնակցության համար անհրաժեշտ ձևաթղթերին կարելի է