Փետրվարի 15-ին, ժամը 14:00-ին Խաչատուր Աբովյանի տուն թանգարանում տեղի կունենա «Գարնանամուտը Աբովենց այգում» խորագրով միջոցառումը, որի ընթացքում «Տոնացույց» ֆոլկ խմբի մասնակցությամբ կնշվի գարնանամուտը:

Այն կազդարարվի Սուրբ Սարգսի տոնով, որին կհաջորդի Բարեկենդանը և կեզրափակվի Տեառնընդառաջով:

Տոնակատարությունը կուղեկցվի ավանդական երգ ու պարով, կհնչեն օրհնանքներ, բարեմաղթանքներ, կկազմակերպվեն ժողովրդական խաղեր, կթխվի աղի բլիթ և կվառվի Տեառնընդառաջի խարույկը: