Պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման վերաբերյալ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած արշավի շրջանակում փետրվարի 12-ին՝ ժամը 10:30-ին տեղի կունենա հերթական այցը հուշարձան-շենք՝ Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց (հասցե՝ Ամիրյան փողոց, 9 շենք): Որպես կամավոր՝ արշավին կմասնակցեն երգիչ Արթուր Իսպիրյանը և ուսանողներ, աշակերտներ: