Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020 թվականի օգոստոսի 3-8-ը կազմակերպում է Համահայկական կրթական խորհրդաժողովը:

Խորհրդաժողովի նպատակներն են և հիմնական ուղղություններ են.

  1. կրթության ոլորտում պատասխանատուների, կազմակերպիչների հետ քննարկել սփյուռքի կրթական ոլորտում առկա հիմնախնդիրները, իրագործվող ծրագրերի բարելավման ուղիները և սփյուռքում ազգային կրթադաստիարակչական գործին աջակցությանն ուղղված հետագա համատեղ քայլերը, ծրագրային առաջարկները.
  2. գործող մանկավարժների և ուսումնական գործընթացի այլ մասնակիցների փորձի փոխանակման, ուղղակի կապերի հաստատման և սփյուռքի կրթության ոլորտում առկա նորարարություններին և հնարավորություններին ծանոթացման համար հարթակի ապահովում:

Խորհրդաժողովին կարող են մասնակցել.

  • Թեմական և Կրթական խորհուրդները (յուրաքանչյուրը՝ 1-2 ներկայացուցիչ),
  • կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող համահայկական կազմակերպությունները (յուրաքանչյուրը՝ 1-2 ներկայացուցիչ),
  • համայնքային կազմակերպությունները (յուրաքանչյուրը՝ 1-2 ներկայացուցիչ),
  • կրթական հաստատությունների տնօրենները և ուսմասվարները,
  • դասագրքերի և ուսումնական նյութերի հեղինակները,
  • օտարերկրյա համալսարաններում հայոց լեզվի դասախոսները,
  • մանկավարժները,
  • ազգայն կրթության և դաստիարակության հարցերով հետքրքրված այլ կազմակերպությունները

Առանձին դեպքերում, նպատակահարմարությունից ելնելով, վերոնշված կառույցները, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համաձայնեցմամբ, կարող են հանդես գալ թվով երկուսից ավելի ներկայացուցիչներով:

Խորհրդաժողովը գումարվում է բաց հրավերի ձևով: Մասնակցելու համար պետք է լրացնել կից ներկայացվող հայտաձևը և այն փոխանցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն մինչև 2020թ. հունիսի 22-ը:

Խորհրդաժողովի աշխատանքային ծրագիրը.

Սփյուռքի կրթության և դաստիարակության ոլորտում գործող մարմիններից, կազմակերպություններից, կրթական հաստատություններից, սփյուռքում կրթական գործիչներից ակնկալվում է ստանալ օրակարգը ձևավորող քննարկվելիք հիմնախնդիրների և ծրագրերի վերաբերյալ առաջարկները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեծ նշանակություն է տալիս օրակարգային հարցերի վերաբերյալ պատվիրակությունների նախնական քննարկումների արդյունքների բանաձևմանն ու ներկայացմանը Խորհրդաժողովում` համապատասխան մասնախմբում զեկույցի տեսքով:

Ներկայացուցիչ անհատները կարող են հանդես գալ գիտամեթոդական բնույթի զեկույցներով, ներկայացումներով:

Առաջարկների և զեկույցների (ներկայացումների) թեմաների ներկայացման ժամկետը 2020թ. մայիսի 1-ն է:

Առաջարկությունների հիման վրա մշակված աշխատանքային ծրագիրը, օրակարգի նախագիծը կներկայացվի 2020թ. հուլիսի 1-10-ը՝ խորհրդաժողովին մասնակցելու հայտ ներկայացրածներին՝ վերջնական դիտարկումները, նկատառումները հայտնելու համար:

Խորհրդաժողովի աշխատակարգը.

Խորհրդաժողովը նախատեսվում է անցկացնել լիագումար նիստերի և առանձին թեմատիկ մասնախմբերում բաց քննարկումների, կլոր սեղանների, ելույթների, մեթոդական-գործնական սեմինարների ձևաչափով՝ կախված ձևավորված օրակարգից և առաջարկվող զեկույցների թեմաներից:

Խորհրդաժողովին մասնակցության և լիագումար նիստերում հանդես գալու հարցում նախապատվությունը տրվելու է ազգային կրթական և դաստիարակության ոլորտի համահայկական նշանակություն ունեցող հարցադրումներ պարունակող զեկույցներին:

Հատուկ նպատակահարմարությունից ելնելով՝ խորհրդաժողովում, հիմնական օրակարգից դուրս, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և տվյալ երկրի կամ տարածաշրջանի ներկայացուցիչների միջև քննարկման նյութ կարող են դառնալ նաև աշխատանքային ծրագրում չընդգրկված և տարածաշրջանային կամ երկկողմանի հետաքրքրություն ունեցող հարցեր, որոնց լուծումը կարող է դրականորեն ազդել տվյալ երկրում կամ տարածաշրջանում ազգային կրթության և դաստիարակության գործի կազմակերպման վրա:

Խորհրդաժողովի ֆինանսավորումը.

Խորհրդաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստանձնում է մասնակիցների կեցության և սննդի ծախսերը (խորհրդաժողովի սկիզբն ու ավարտը համարվում են ծրագրով նախատեսված առաջին և վերջին միջոցառումները): Ճանապարհածասխը հոգում են մասնակիցները: Մասնակիցների հավաքը տեղի է ունենալու Երևանում 2020թ. օգոստոսի 3-ին:

Պարզաբանումների, հավելյալ տեղեկությունների, ինչպես նաև առաջարկություններ և ելույթներ ներկայացնելու առաջարկությունների համար դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն.

Հասցե. 0010, Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարության տուն 2,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, սենյակ 315:
Հեռ.`+374 10 58-13-91
Էլ. փոստ` tamara.zalinyan@escs.am կամ spyurq@yahoo.com
Կայքէջ` www.escs.am

Յ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ ԻՒ Ն

ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՅԱՅՏ