Հայտարարություններ
Վերապատրաստումներ՝ նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների համար («Թիչինգ Ըքադեմի»)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ Թիչինգ Ըքադեմին կազմակերպում է վերապատրաստման դասընթաց նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների համար։ Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների համար նախատեսված վերապատրաստման

Վերապատրաստումներ՝ նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների համար («Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամ)

«Քայլ առ քայլ» ԲՀ-ը ընդգրկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկում: Իրականացվելու է նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների, մեթոդիստների, ֆիզկուլտուրայի և երաժշտության դաստիարակների վերապատրաստումներ:

Վերապատրաստումներ՝ նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների համար («Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամ)

«Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամը՝ հանդիսանալով ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 10-ի N 2121-Ա/2 հրամանով նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողներին վերապատրաստող երաշխավորված կազմակերպություն, 2023 թվականի նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին իրականացնելու է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզավորման մասին հարցերը:

Ֆիլմերի համահայկական դպրոցական մրցույթ

Նկարագրություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2023-2024 ուսումնական տարում համատեղ հայտարարում են կարճամետրաժ ֆիլմերի համահայկական դպրոցական մրցույթ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100 և Արամ Խաչատրյանի 120-ամյակներին: Մրցույթն անցկացվում է ՀՀ և արտերկրի հայկական և հայկական

Դրամաշնորհի առաջարկ Սլովակիայի Ազգային կրթաթոշակային ծրագրի կողմից

Սլովակիայի Հանրապետության Ազգային կրթաթոշակային ծրագիրը 2023/24 ուստարվա համար կրթաթոշակներ և դրամաշնորհներ է առաջարկում ուսանողների, ասպիրանտների, դասախոսների, հետազոտողների և արտիստների համար: Կրթաթոշակների և դրամաշնորհների տրամադրման պայմանները/պահանջվող փաստաթղթերը հասանելի են www.stipendia.sk և www.scholarships.sk կայքերում:

Ի գիտություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն՝ secretariat@escs.am էլեկտրոնային հասցեով: Տվյալների հավաքագրումից հետո կկազմակերպվեն լրացուցիչ աջակցության ծրագրեր՝ նրանց ընդգրկումը կրթական համակարգում ապահովելու նպատակով։ Տեղեկատվության համար կարող եք զանգահարել ԿԳՄՍ նախարարության թեժ գիծ՝ 010-599-600:

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) հավակնորդների փաստաթղթերի ընդունում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների անցկացման վերաբերյալ: Համաձայն հրամանի՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2023 թ. սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 10-ը ներառյալ առցանց