ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող «Տարվա 10 լավագույն մարզիկներ» ամենամյա մրցույթի անցկացման կարգում փոփոխությունների կատարման և մասնագիտական դիտարկումների քննարկման նպատակով փետրվարի 7-ին՝ ժամը 15:00-ին, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կունենա հանդիպում մարզական լրագրողների հետ:

Քննարկմանը կարող են մասնակցել այն լրագրողները, որոնք նախորդ տարում ունեցել են առնվազն 10 իրադարձային կամ վերլուծական մարզական հրապարակում, ինչպես նաև ունեն դիտարկումներ և առաջարկություններ՝ մրցույթի անցկացման կարգի լրամշակման վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել ցանկացող լրագրողներին խնդրում ենք մինչև փետրվարի 6-ը՝ ժամը 15:00-ն, info@escs.am էլեկտրոնային հասցեին ուղարկել իրենց մասնակցությունը հաստատող նամակ՝ նշելով լրատվամիջոցը, լրագրողի անուն-ազգանունը և հեռախոսահամարը: