ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նոր նախաձեռնություն:

Նոր նախաձեռնության շրջանակում յուրաքանչյուր ամիս կընտրվեն հանրակրթության ուսումնական հաստատությունների լավագույն աշխատակիցները հետևյալ 10 անվանակարգերում.

  • «Չափորոշչի ներդրմանն աջակցող լավագույն տնօրեն»
  • «Չափորոշչի ներդրմանն աջակցող տնօրենի տեղակալի պաշտոն զբաղեցնող լավագույն տեղակալ»
  • «Լավագույն խմբակավար»
  • ««Հայոց լեզու և գրականություն» բնագավառի լավագույն ուսուցիչ»
  • ««Հայրենագիտություն» բնագավառի լավագույն ուսուցիչ»
  • ««Օտար լեզուներ» բնագավառի լավագույն ուսուցիչ»
  • «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա (ԲՏՃՄ)» բնագավառի լավագույն ուսուցիչ»
  • ««Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառի լավագույն ուսուցիչ»
  • ««Արվեստ և արհեստ» բնագավառի լավագույն ուսուցիչ»
  • ««Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի լավագույն ուսուցիչ»

Նախաձեռնությանը հայտեր կարող են ներկայացնել տվյալ պահին աշխատող տնօրենները, փոխտնօրենները, ուսուցիչները՝ իրենց լիազոր մարմին (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ) ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, տեղեկանք աշխատավայրից, ինչպես նաև անվանակարգերի համար պահանջվող նյութերը (տես՝ կից ներկայացվող ընթացակարգը):

Հավելյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 010-572-100 և 033-572-100 հեռախոսահամարներին («Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամ, Լիլիթ Մկրտչյան):

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ Հունվար ամսին ներկայացվող հայտերի՝ լիազոր մարմին ներկայացնելու ժամկետը հունվարի 24-ն է, իսկ լիազոր մարմնի կողմից ԿԶՆԱԿ ներկայացնելու ժամկետը՝ հունվարի 26-ը: