
«Երևանի Մ. Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար: Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են` 1.ՀՀ քաղաքացիությունը, 2.բարձրագույն կրթությունը, 3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/: