2018 թվականի օգոստոսի 2-ի N 878- Ն Կառավարության որոշման Հավելվածով հաստատված «Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման» Կարգով սահմանված կարգով փորձագետ ներգրավելու վերաբերյալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպատնտեսական վարչությունում աշխատանքները պատշաճ կերպով ապահովելու համար անհրաժեշտ է ներգրավել համապատասխան ոլորտը տիրապետող մասնագետ (փորձագետ):
Աշխատանքային պարտականություններն են՝
1. Մասնակցում է ՀՀ պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին նախարարությունում և նախարարության ենթակայության կազմակերպություններում, որպես պատվիրատուի ներկայացուցիչ, նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակմանը, դրանց փորձաքննությանը և շինվերանորոգման աշխատանքներին.
2. Որպես պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչ տարբեր դպրոցաշինական ծրագրերով անցնող ուսումնական հաստատությունների հիմնանորոգման, ինչպես նաև դրա նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության իրականացման գնման գործընթացի նախապատրաստում՝ ծավալաթերթերի, տեխնիկական բնութագրերի, օրացուցային գրաֆիկների, ֆինանսավորման ժամանակացույցերի մշակում, մրցութային գործընթացին մասնակցություն և գնահատում.
3. Շինարարական աշխատանքների, նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման, տեխնիկական և հեղինակային հսկողության իրականացման ծառայությունների պայմանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում, այցելություն և մոնիտորինգ շինհրապարակ, արդյունքների ընդունում՝ պայմանագրի կատարման վերաբերյալ եզրակացությունների, պայմանագրի արդյունքը Պատվիրատուին հանձնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ ակտերի, հանձնման-ընդունման արձանագրությունների, ավարտական ու շահագործման ընդունման ակտերի կազմում և հաստատում.
4. Իրավաբանական անձանց սուբսիդիաների, նվիրատվությունների և դրամաշնորհների հատկացման դեպքում ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարողական հաշվետվությունների ընդունում, տեղում ուսումնասիրում (մոնիտորինգ), ոչ ֆինանսական ցուցանիշների կատարման վերաբերյալ հաշվետվությունների և եզրակացությունների կազմում, հաստատում ու ներկայացում.
5. Պարտավոր է մեթոդական օգնություն ցուցաբերել, անհրաժեշտության դեպքում օժանդակել ուսումնական հաստատությունների կողմից սեփական միջոցներով՝ այդ թվում տնտեսած, բարերարների և այլ աղբյուրներից իրականացվելիք հիմնանորոգման և շինարարական աշխատանքներին.
Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
- ՀՀ քաղաքացիություն.
- «Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն», կամ «կամուրջների և թունելների շինարարություն», կամ «հիդրոտեխնիկական կառույցների շինարարություն», կամ «ջրամատակարարում և ջրահեռացում», կամ «ջերմոգազամատակարարում և օդափոխություն», «շինարարություն», մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն.
- Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
- Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- Գրական հայերենի տիրապետում.
- Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:
Փորձագետի ներգրավման ժամկետը սահմանվում է 6 /վեց/ ամիս:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարողի անունով (դիմումի ձևը կցվում է).
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթեր՝ անձնագիր, դիպլոմ /ներ/, վկայական /ներ/, աշխատանքային գրքույկ (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից).
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայական, կամ համապատասխան տեղեկանք.
- մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:
Ի գիտություն՝ չի թույլատրվում փորձագետի համար դիմել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):
Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Փաստաթղթերն ընդունվում են 2020 թվականի օգոստոսի 4-6-ը ներառյալ, ժամը 09.00-13.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2020թ. օգոստոսի 6-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: