Փորձագետը ներգրավվում է Նախարարությունում ինֆորմացիոն տեխնոլոգիաների հարցերով:

Աշխատանքային պարտականություններն են՝

Նախարարության սերվերային հանգույցում տեղադրված սարքավորումների ֆիզիկական անվտանգության ապահովում,
Նախարարության ներքին ցանցի աշխատունակության ապահովում, անհրաժեշտության դեպքում համապատասխան կարգավորումների կատարում՝ նոր պորտերի միացում, պորտերի նշանակության (հեռախոսային կապի փոփոխում կամ ինտերնետ հասանելիություն ապահովում) փոփոխում.
Հակավիրուսային ծրագրերի տեղակայում,
Օպերացիոն համակարգի տեղադրում, վերականգնում և դրա հետ կապված թերությունների վերացում,
Նախարարության ներքին օգտագործման պանակների սպասարկում՝ անհրաժեշտության դեպքում նոր պանակների ստեղծում, սերվերային համակարգչի կարգաբերումների իրականացում, նոր օգտատերերի ստեղծում կամ կասեցում,
Նոր համակարգիչները, ինչպես նաև վերանորոգված համակարգիչները նախարարության ցանցին միացնելու համար համապատասխան կարգաբերումների իրականացում,
Նախարարության սերվերների տեխնիկական սպասարկում իրականացնող ընկերության հետ առկա խնդիրների լուծման համար կապի հաստատում,
Խափանված համակարգչային տեխնիկայի վերանորոգման ծառայություններ մատուցող ընկերությունների հետ աշխատանքների համակարգում,
Նախարարության կողմից ձեռք բերվող անհրաժեշտ համակարգչային տեխնիկայի տեխնիկական բնութագրերի կազմում և շուկայական գների հարցումների անցկացում և դրա արդյունքում՝ վերջնական շուկայական գործող գնի ամփոփում:

Մասնակցում է`

Նախարարության պաշտոնական կայքէջում և էլեկտրոնային փոստում նոր էլեկտրոնային հասցեների գրանցման, վերահսկման հետ կապված աշխատանքներին, անհրաժեշտության դեպքում՝ գործող կամ նոր կայքի տեխնիկական բնութագրի կազմմանը:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

1) ՀՀ քաղաքացիություն,
2) տեղեկատվական տեխնոլոգիաներ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,

3) Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:

Փորձագետ ներգրավելու ժամկետն է` 1 /մեկ/ տարի:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրու-թյուն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկ-յունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
  • Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
  • պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
  • օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
  • օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
  • «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2,
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.00-13.00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2020թ. օգոստոսի 19-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, հեռ.` 010-599559, էլեկտրոնային փոստի հասցեն` el.muradyan@mincult.am ):