Հիմնական գործառույթները՝

  • Մասնակցում է մշակութային շարժական ժառանգության հավաքածուների պահպանության, օգտագործման, վերականգնման, ուսումնասիրման և հանրահռչակման պետական քաղաքականության վերլուծություն, միտումների և օրինաչափությունների ուսումնասիրությանը,
  • Մասնակցում է Ոլորտում պետական, նպատակային ու զարգացման կարճաժամկետ ծրագրերի մշակմանը,
  • Մասնակցում է Ոլորտի հայեցակարգերի, ռազմավարության, Ոլորտը կարգավորող իրավական ակտերի, Ոլորտի բնականոն գործունեությունն ապահովող չափորոշիչների, մեթոդական ցուցումների, պարզաբանումների և այլ փաստաթղթերի նախագծերի մշակմանը,
  • մասնակցում է Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքներին.
  • Մասնակցում է մշակույթի շարժական ժառանգության հավաքածուների հաշվառման, անձնագրավորման, պահպանության, ուսումնասիրման, օգտագործման, ցուցադրման և հանրահռչակման աշխատանքներին, դրանց ուսումնասիրությանը և վերլուծությանը.
  • Մասնակցում է Նախարարության կողմից Ոլորտին վերաբերող միջոցառումների (Թանգարանային գիշեր, Թանգարանի միջազգային օր, Եվրոպական ժառանգության օրեր և այլն) կազմակերպման աշխատանքներին.
  • Մասնակցում է պետական սեփականություն համարվող մշակութային շարժական ժառանգության՝ թանգարանային հավաքածուների հաշվառման, պահպանման, վերականգնման, ուսումնասիրման, օգտագործման, ցուցադրման և հանրահռչակման աշխատանքներին,
  • Մասնակցում է Ոլորտին վերաբերող մասնագիտական եզրակացությունների տրամադրմանը.
  • Մասնակցում է Նախարարության ենթակայության պետական թանգարաններում առարկաների և թանգարանային հավաքածուներին հաղորդակցվելու պայմանակարգի (ռեժիմ) հետ կապված աշխատանքներին:
  • մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիների և իրավաբանական անձանց գրություններում, նամակներում և դիմումներում բարձրացված Ոլորտին վերաբերվող հարցերի ուսումնասիրությանը.
  • Մասնակցում է Ոլորտի մասնագետների պաշտոնական պարտականությունների որակավորման բնութագրերի մշակման հետ կապված աշխատանքներին:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. Կրթություն, որակավորման աստիճանը`

ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ

Հումանիտար գիտություններ և արվեստ

Սոցիալական գիտություններ, լրագրություն և տեղեկատվական գիտություններ

ՈԼՈՐՏ

Արվեստ

Հումանիտար գիտություններ

Սոցիալական և վարքաբանական գիտություններ

ԵՆԹԱՈԼՈՐՏ

Միջոլորտային մասնագիտություններ

Պատմություն և հնագիտություն

Մշակութաբանություն

2) Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տեղեկատվության և հարակից մասնագիտությունների բնագավառում արխիվագետի կամ թանգարանագետի կամ գրադարանավարի կամ մատենագետի բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ.

3) տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը.

4) ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն.

Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:

Դիմումների ընդունման ժամկետն է` 04.08.2020 – 07.08.2020թթ.

Աշխատավարձի չափը՝ 150800 (հարյուր հիսուն հազար ութ հարյուր) ՀՀ դրամ:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, հեռ. 010 /599559/, էլ. փոստ՝ el.muradyan@mincult.am

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց, խմբային քննարկում:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.00-ից մինչև 13.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: