Լուրեր
Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

2021 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 11.30-ին, տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանձնաժողովի աշխատանքները

«Վերջին դաս». ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում բացառել որևէ դրամահավաք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով հանձնարարել իրենց ենթակա ուսումնական հաստատություններին հունիսի 4-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումը հնարավորության դեպքում անցկացնել բացօթյա: Շրջաբերականում առաջարկ է հնչել

Ջազ համերգ՝ նվիրված Ա. Բաբաջանյանի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 100-ամյա հոբելյաններին

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և «Արամ Խաչատրյան» համերգասրահը ներկայացնում են ջազ համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի և ԵՊԿ 100-ամյա հոբելյաններին։ Համերգը մայիսի 12-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգին ելույթ կունենա Հանրային ռադիոյի

«DigiCode 2021» կիրառական ծրագրավորման մրցույթին ներկայացվել է 748 հայտ, եզրափակիչ անցած 69 թիմերից հաղթող է ճանաչվել 8-ը

«Դիջիկոդ 2021» կիրառական ծրագրավորման հանրապետական 6-րդ պատանեկան մրցույթի եզրափակիչ փուլն այս տարի առաջին անգամ անցկացվել է միջազգային ձևաչափով: Հայաստանի ամերիկյան համալսարանում մայիսի 8-ին մրցույթի մասնակիցներին ողջույնի խոսք է հղել ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: Նա կարևորել է մրցույթը

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը հանդիպել է ԵՊՀ գիտխորհրդի անդամների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը Երևանի պետական համալսարանում հանդիպել է գիտական խորհրդի անդամների հետ: Վահրամ Դումանյանի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՊՀ կանոնադրությունում կատարված փոփոխությունները` հոգաբարձուների խորհրդի անդամների թվի և կողմերի

Հանդիպում-քննարկում՝ Եվրոպական միության գրական մրցանակի թեկնածուների հետ

Հայաստանն առաջին անգամ ներկայացված է Եվրոպական միության գրական մրցանակի: «ԱրթԲրիջ» գրախանութ-սրճարանում տեղի է ունեցել հանդիպում գրական մրցանակի թեկնածու հայ հեղինակների, նրանց հրատարակիչների և մրցույթի հայաստանյան հանձնաժողովի անդամների հետ։ Մայիսի 7-ին կայացած հանդիպմանը ներկա

Ուսուցիչների կամավոր և պարտադիր ատեստավորում. մամուլի ասուլիս

Մայիսի 3-ից մեկնարկել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման նպատակով ուսուցիչների դիմումների ընդունման գործընթացը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսի

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Սեժոնգ թագավոր» և «Կոնֆուցիուս» մրցանակները

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Սեժոնգ թագավոր» և «Կոնֆուցիուս» գրագիտության մրցանակներ՝ «Ներառական հեռավար և թվային գրագիտության ուսուցում» թեմայով: Մրցանակները շնորհվելու են տարբեր հաստատություններ, պետական և ոչ պետական կազմակերպություններ, կրթական և հետազոտական կենտրոններ ներկայացնող այն անհատներին, որոնց կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները

Ըմբիշներ Արմեն Մելիքյանը և Կարեն Ասլանյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել։ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում հայ մարզիկները դուրս են եկել եզրափակիչ՝ միևնույն