Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Երիտասարդության հարցերի և սպորտի կոմիտեն օգոստոսի 26-28-ը Դուշանբեում կազմակերպում է «Լավագույն երիտասարդական ձեռնարկատիրական նախագծեր» միջազգային համաժողովը:

Համաժողովի նպատակն է ԱՊՀ անդամ երկրների տարածքում երիտասարդական ձեռնարկատիրության ոլորտում համագործակցության խթանումն ու զարգացումը, երիտասարդ ձեռնարկատերերի միջև փորձի փոխանակումը, ինչպես նաև լավագույն ստարտափ ընկերությունների բացահայտումը:

Համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց ստարտափ ընկերությունները՝ նշելով հիմնական նպատակները, առավելություններն ու նախագծերի նորարարությունը: Համաժողովը տեղի կունենա հիբրիդային եղանակով՝ հեռավար և առկա ձևաչափերի համադրությամբ: Ընտրված մասնակիցների կեցության և սննդի ծախսերը հոգում է հրավիրող կողմը, իսկ տրանսպորտային ողջ ծախսերը՝ մասնակիցները:

Համաժողովի մասնակցության հայտերն անհրաժեշտ է ուղարկել youth@escs.am էլեկտրոնային հասցեին մինչև օգոստոսի 25-ը: Հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 010 599 641 հեռախոսահամարով: