ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարում է «Կրթության ոլորտի ակնարկի և նպատակային վերլուծությունների նպատակով առաջնային որակական տվյալների հավաքագրման և վերլուծության» գծով սոցիոլոգների (երեք հոգի) մրցույթ:

Սույն աշխատանքն իրականացվելու է Կրթության համաշխարհային գործընկերության (ԿՀԳ) հիմնադրամի տրամադրած կրթության ոլորտի զարգացման ծրագրի դրամաշնորհի շրջանակում: Այն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ նախաձեռնությունն է, որն իրականացվելու է 2021-2022 թվականների ընթացքում: ՅՈՒՆԻՍԵՖ-ն այս ծրագրի շրջանակում հանդես է գալիս որպես գրանտային գործակալ և նախարարության հետ սերտորեն համակարգելու է բոլոր ծրագրային գործողությունները` ուղղված կրթության ոլորտի կարևորագույն հարցերի վերաբերյալ փաստերի և տվյալների հավաքագրմանը:

Թեկնածուները պետք է ունենան սոցիոլոգիայի ոլորտում էական փորձ (գերադասելի է որակական հարցազրույցների և/կամ ֆոկուս խմբերի մոդերացիայի/աջակցության՝ հատկապես կրթության ոլորտում նշանակալի փորձ)։ Անհրաժեշտ է նաև սղագրությունների մշակման և տվյալների թեմատիկ ծածկագրման փորձ:

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև ս.թ. օգոստոսի 29-ը ներկայացնեն հայտադիմում՝ նախապես գրանցվելով https://jobs.unicef.org/ համակարգում:

Ներկայացվելիք պահանջների մասին հավելյալ կարելի է տեղեկանալ հետևյալ հղմամբ՝ https://jobs.unicef.org/cw/en-us/job/543997?lApplicationSubSourceID: