Լուրեր
ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Նոյեմբերի 17-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Որպես նվիրաբերություն անշարժ գույք ընդունելու, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Բագրատ Գևորգյանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գրիգորի Գևորգյանը։ Բագրատ Գրիգորի Գևորգյանը ծնվել է 1954 թ. սեպտեմբերի 4-ին, Երևան քաղաքում։ Աշխատել է

Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգման աշխատանքները կշարունակվեն 2023 թվականին

Պետական ֆինանսավորմամբ իրականացվող ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգման և ամրակայման աշխատանքները կշարունակվեն նաև 2023 թվականին: Տարվա սկզբից մեկնարկած նորոգման և ամրակայման աշխատանքների ավարտը նախատեսվում է 2024 թվականին: ԿԳՄՍՆ պատմության և

«Հիմնական ջանքերն ուղղված են մարդկային կապիտալի զարգացմանը». Վահրամ Դումանյանը ներկայացրել է ԿԳՄՍՆ 2023 թ. բյուջեն

2023 թվականի բյուջեով ԿԳՄՍ նախարարության համար նախատեսվել է 250.03 միլիարդ դրամ, որը 23,5 միլիարդ դրամով ավելին է 2022 թվականի հաստատված բյուջեից: Այս մասին ՀՀ ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

Պլետնյով և Ֆեդոսեև. լեգենդները կհանդիպեն երևանյան բեմում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նոյեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հանդես կգան լեգենդար երաժիշտներ՝ դաշնակահար Միխայիլ Պլետնյովը և դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևը: Համերգային ծրագրում կհնչեն Չայկովսկու դաշնամուրի

Վարչապետ Ն․ Փաշինյանի հանձնարարությամբ Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցը Կառավարության աջակցությամբ էլեկտրոնային 120 ժամացույց և 10 համակարգիչ կունենա

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցը ՀՀ կառավարության աջակցությամբ ձեռք կբերի էլեկտրոնային 120 ժամացույց և 10 համակարգիչ: Այդ նպատակով ՀՀ կառավարության նոյեմբերի 10-ի նիստում 9 մլն 941 հազար դրամ գումար հատկացվեց շախմատի դպրոցին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի

Լեզուների եվրոպական օրվան նվիրված միջոցառման ընթացքում ամփոփվել է «Համերաշխության լեզու» խորագիրը կրող նախագիծը

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ՀՀ-ում ԵՄ անդամ երկրների դեսպանների և ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հետ մասնակցել է Լեզուների եվրոպական օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառման ժամանակ ներկայացվել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ողջույնի

Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը: Նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման

Կրթությունն ունի բավարար ներուժ՝ դառնալու Հայաստանի մրցակցային առավելություններից մեկը. Ազգային ժողովն ընդունեց կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի ծրագիրը

Ազգային ժողովի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ նշելով, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ