ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա համերգային երեկո՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ազատ Ղարիբյանի և ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց Թերեզա Գրիգորյանի ծննդյան
Հունիսի 8-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած «Քվանտ» վարժարանին օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու մասին, «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում
Իրանի Իսլամական Հանրապետության Ահվազ քաղաքում 2024 թ. հունվարի 31-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունենալու «Թարգմանության, օտար լեզուների, լեզվաբանության և գրականության ընթացիկ խնդիրների քննություն» խորագրով միջազգային հեղինակավոր 9-րդ գիտաժողովը: Գիտաժողովին ներկայացված բոլոր զեկույցները հրատարակվելու են հոդվածների ժողովածուում: Գիտաժողովին
Գերազանցության մեդալի հավակնորդ սովորողներն այսօր հանձնել են «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից կենտրոնացված առաջին քննությունը։ Հանրակրթական դպրոցներից կենտրոնացված կարգով «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի պետական ավարտական քննությանը մասնակցելու հայտ էին ներկայացրել գերզանցության մեդալի 148 հավակնորդ, որոնցից 137-ը մասնակցել է
Մեկնարկել է գրագիտության ոլորտում ՅՈւՆԵՍԿՕ-ի «Սեժոնգ թագավոր» և «Կոնֆուցիուս» մրցանակների համար հայտերի ընդունումը: Նշված մրցանակները շնորհվում են գրագիտության խթանման գործում նշանակալի ավանդ ունեցած հաստատություններին, պետական և հասարակական կազմակերպություններին։ Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվելու է «Անցումային փուլում գտնվող աշխարհի համար գրագիտության
Այս տարի լրանում է Հայկական անիմացիայի 85-ամյակը: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Համահայկական ամենամյա մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի շրջանակում անցկացվում է անիմացիոն ֆիլմերի (մուլտֆիլմերի) պաստառների մրցույթ։ Ըստ առաջին փուլի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «ՍոուլՄի» ՏՏ կազմակերպության միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով սպորտը զարգացնելու նպատակով: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և «ՍոուլՄի» ՏՏ կազմակերպության հիմնադիր տնօրեն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը 2023 թվականի հունիսի 7-9-ը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում կմասնակցի «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող կրթության միջազգային ֆորումին: Կրթության միջազգային ֆորումը հարթակ է, որը համախմբում է ԲՐԻԿՍ և «Շանհայի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկա են եղել Արամ Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի