Իրանի Իսլամական Հանրապետության Ահվազ քաղաքում 2024 թ. հունվարի 31-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունենալու «Թարգմանության, օտար լեզուների, լեզվաբանության և գրականության ընթացիկ խնդիրների քննություն» խորագրով միջազգային հեղինակավոր 9-րդ գիտաժողովը:

Գիտաժողովին ներկայացված բոլոր զեկույցները հրատարակվելու են հոդվածների ժողովածուում:

Գիտաժողովին մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2023 թվականի հոկտեմբերի 31-ն ուղարկեն զեկույցի սեղմագրերը, իսկ ամբողջական զեկույցի ուղարկման վերջնաժամկետ է սահմանված 2023 թվականի դեկտեմբերի 15-ը: Կազմակերպիչները հոգում են մասնակիցների հյուրանոցում կեցության, սննդի (3 գիշեր՝ 2024 թ. հունվարի 31-ից փետրվարի 2-ը) և Ահվազ քաղաքում տրանսպորտային ծախսերը: Ցանկացողները կարող են գիտաժողովի ավարտից հետո 150 ԱՄՆ դոլար հավելավճարով ևս երեք օր մնալ հյուրանոցում: Հավելավճարը ներառում է Ահվազի տեսարժան վայրերի եռօրյա զբոսաշրջային փաթեթը, հյուրանոցում կեցությունն ու սնունդը:

Միջազգային գիտաժողովին մասնակցության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք զանգել (+98) 61-3293-1198, (+98) 916-508-8772 հեռախոսահամարներով կամ գրել info@llld.ir (զեկույցներն ուղարկելու համար) էլ. հասցեին, պաշտոնական կայք՝ WWW.LLLD.IR.

Մասնակիցները պետք է իրենց տվյալներն ու ամբողջական զեկույցն ուղարկեն նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի հետևյալ էլ. հասցեներին՝ rayizani@yahoo.com, arminasargsyan.ir.cult.center@gmail.com: