Լուրեր
Լավագույն անիմացիոն ֆիլմ. «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն արժանացել է մրցանակի

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմը «Ասիա-խաղաղօվկիանոսյան էկրանավորման» մրցանակաբաշխության («Asia Pacific Screen Award») «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում արժանացել է մրցանակի: «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում մրցել է 5 ֆիլմ: Այս չափազանց բարձրակարգ կինոստուգատեսն Ասիա-Խաղաղoվկիանոսյան տարածաշրջանում «Օսկարին» համարժեք մրցանակաբաշխություն է, որտեղ

«Քաղաքացիական ակտիվությունն ապահովելը պետության առաջնահերթություններից մեկն է». Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է երիտասարդների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Ակտիվ քաղաքացիության լաբորատորիա» միջոցառման շրջանակում կազմակերպված «Երիտասարդների ակտիվ քաղաքացիություն» թեմայով պանելային քննարկմանը, որն անցկացվել է «Եվրոպական երիտասարդական պառլամենտ-Հայաստան» կազմակերպության 10-ամյակին ընդառաջ՝ Schwarzkopf Stiftung Junges Europa-ի և Alfred

Նախագիծ. շրջանավարտներին հնարավորություն կտրվի երկու անգամ հանձնել քննություն. վերջնական կհամարվի ամենաբարձր արդյունքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական ավարտական քննությունների ժամանակացույցը և աշխատակարգը սահմանելու մասին ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը: Աշխատակարգով սահմանվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարաններում ավարտական

Մեկնարկում է դպրոցականների Տոլստովյան օլիմպիադան

Ռուսաստանի Դաշնության Տուլայի պետական մանկավարժական համալսարանը կազմակերպում է դպրոցականների համառուսաստանյան Տոլստովյան օլիմպիադա՝ «Ռուս գրականություն», «Պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների գծով: Օլիմպիադան կանցկացվի երկու փուլով՝ առաջին (նախընտրական) փուլը՝ հեռակա ձևաչափով՝ 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի հունվարի 24-ը,

Մարիամ Մկրտչյանը՝ շախմատի Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոն

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում, Հայաստանի ներկայացուցիչ Մարիամ Մկրտչյանն առավելության է հասել իռլանդացի Տրիշա Կանյամարալայի նկատմամբ և ժամանակից շուտ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Վերջին տուրից առաջ Մկրտչյանը վաստակել է 7,5 միավոր և անհասանելի

«Կամավորական աշխատանքն իրականությունը փոխակերպելու ճանապարհներից մեկն է». Արթուր Մարտիրոսյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնն իրականացրել է «Երիտասարդ կամավորներ» դասընթացների և խորհրդատվության անցկացման ծրագիրը՝ խթանելու երիտասարդական աշխատանքն ու կամավորությունը: Այսօր տեղի է ունեցել ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին ներկա է եղել

Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ համայնքում հիմնվել է նախադպրոցական առաջին հաստատությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ համայնք, որտեղ առաջին անգամ նախադպրոցական տարիքի երեխաները հնարավորություն ունեն հաճախելու նախակրթարան: ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել են ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և

Թանգարաններում կներդրվի էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ. նախաորակավորման նիստ

Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող 21 թանգարանում էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծման և ներդրման ծրագրի նախաորակավորման փուլը: Ծրագրային ապահովման մշակման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպվել են միաժամանակյա