ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով և հաստատվել դրա անհատական կազմը:

Հանձնաժողովի նախագահը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն է:

Հանձնաժողովի կազմում են՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալը, ՀՀ արտաքին գործերի, Առողջապահության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների տեղակալները, Երևանի քաղաքապետի տեղակալը, ԱԳՆ, Ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրենը, Հայաստանի ազգային արխիվի տնօրենը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավարը:

Հանձնաժողովը քառամսյա ժամկետում պետք է մշակի հոբելյանական միջոցառումների ծրագիր: