ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում երկակի նշանակության ծրագրերի աջակցության գիտական թեմաների hայտերի ընտրության 2023թ․ երկրորդ մրցույթը:
Մրցույթն ուղղված է երկակի նշանակության հետազոտությունների և կարողությունների ամրապնդմանը և զարգացմանը։
Նախատեսվում է հրավերում նշված բնագավառների մասնագիտություններով գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար 12 կամ 24 ամիս տևողությամբ դրամաշնորհներ տրամադրել 4-7 անձից բաղկացած գիտական խմբերի՝ ղեկավարների նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված թեմաներին: Ներկայացվող գիտական նախագիծը պետք է լինի հեռանկարային և իրագործելի, ինչպես նաև կիրառելի՝ ինչպես քաղաքացիական նպատակների, այնպես էլ ռազմական կարիքների համար։
Խմբի ղեկավարը և անդամները նախագծի կատարման ընթացքում պետք է հանդիսանան ՀՀ մշտական բնակիչներ կամ ռեզիդենտներ, ինչպես նաև բնակվեն Հայաստանի Հանրապետությունում։ Խմբի անդամները կարող են լինել բուհի առնվազն երրորդ կուրսի ուսանողներ, մագիստրատուրայի ուսանողներ կամ դիպլոմավորված մասնագետներ:
Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է 2023թ․ օգոստոսի 11-ը: Հայտերի ուղարկման հնարավորությունը կարգելափակվի Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի գիտության քաղաքականության վարչությունից աշխատանքային օրերին՝ ժամը 10:00 - 13:00 և 14:00 - 17:00, հեռ.` 010 21-01-40 (ներքին 122) կամ տեխնիկական հարցերի դեպքում՝ 010 21-01-40 (ներքին 108):