Լուրեր
Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024

Մեկնարկել է 2023-2024 ուսումնական տարվա «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024» մրցույթի հայտերի ընդունումը: Բոլոր հայտերն ընդունվում են առցանց՝ https://assf-2024.scs.am/ կայքի միջոցով, որտեղ կարելի է ծանոթանալ մրցույթի պայմաններին:

«Ձեր ամենամեծ գնահատանքը ձեր սաների հաջողությունն է». Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է պարարվեստի երախտավորներին

Պարի միջազգային օրվա շրջանակում պարարվեստի մի շարք երախտավորներ ոլորտում ունեցած վաստակի համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով պարգևատրվել են ԿԳՄՍՆ Ոսկե մեդալով

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նոր դասագրքերի հեղինակային խմբերի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների երաշխավորված դասագրքերի հեղինակային խմբերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված նոր դասագրքերի բովանդակությանն առնչվող

Ֆիլմարտադրության ոլորտում առաջարկվում է կիրառել ներդրումների մասնակի վերադարձի մոդելը

ԱԺ մայիսի 2-ի նիստում պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը լրացումներ և փոփոխություններ են առաջարկել «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում: Առաջարկվում է կիրառել ներդրումների մասնակի վերադարձի մոդելը (cash rebate), այսինքն՝ ֆիլմարտադրողը ֆիլմարտադրությանն անմիջականորեն առնչվող ապրանքների ու ծառայությունների համար դրամական ծախսերը

Օրենսդրական կարգավորում՝ նախադպրոցական կրթության համակարգում համընդհանուր ներառման վերաբերյալ

««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-267-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել նախադպրոցական կրթական աստիճանում կրթության և զարգացման

Անցկացվել է «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթի եզրափակիչ փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գյումրու «Արամ Սարգսյանի անվան խաղերի մանկապատանեկան մարզադպրոցի» մարզադահլիճում օրերս կայացել են «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթի հանրապետական եզրափակիչ մրցումները: Միջոցառմանը ներկա եղել նաև ԿԳՄՍՆ մանկապատանեկան սպորտի բաժնի

Կրթաթոշակների հնարավորություն՝ Սաուդյան Արաբիայի բուհերում

Սաուդյան Արաբիայի Թագավորության (ՍԱԹ) կրթության նախարարությունը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է հինգ կրթաթոշակային տեղ՝ 2023-2024 ուսումնական տարում ՍԱԹ բուհերում բակալավրի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորելու, ինչպես նաև արաբերեն լեզվի դասընթացին մասնակցելու համար: Ծրագրի շրջանակում տրվում են ամբողջական կամ մասնակի

Մշակութային միջոցառմամբ նշվել է Աշխատանքի օրը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 1-ին «Արմենիա վայն» գործարանում (Արագածոտնի մարզ, գյուղ Սասունիկ) տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Աշխատանքի օրվան: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, տեղական ինքնակառավարման մարմինների, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, Արագածոտնի

Նախատեսվում է կազմավորել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ԱԺ լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է,