Լուրեր
ՀՀ ԿԳՄՍ նախարարը Բրիտանական թանգարանում դիտել է «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսը

Պաշտոնական այցով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են Բրիտանական թանգարան և դիտել «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսը, հանդիպել թանգարանի

Մրցույթ` «100 գաղափար Հայաստանի համար»

Երկարաձգվել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի ճարտարապետություն անվանկարգում հայտերի ընդունման ժամկետը: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն

Հայ բռնցքամարտիկները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ մարզիկները: Հայ բռնցքամարտիկների ելույթներին մրցավայրից հետևում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Այսօր՝ մայիսի 8-ին, Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս

Լոնդոնում մեկնարկել է կրթության համաշխարհային համաժողովը

Լոնդոնում մեկնարկել է կրթության համաշխարհային համաժողովը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Համաժողովն անցկացվում է «Ուսուցման մշակույթի զարգացում․ ավելի լավ և կայուն կրթություն ձևավորելու նպատակով ուսուցման մշակույթի

Իրականացվում է «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» ծրագիրը

Իջևան քաղաքում մեկնարկել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» ծրագիրը: Ծրագիրը նախատեսված է ՀՀ, Արցախի և Ափյուռքի hայ երիտասարների համար: Դրա նպատակն է հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային

Կհնչեն հայ հեղինակների կամերային, երգչախմբային ստեղծագործություններ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, մեկնարկել է «Հայ ժամանակակից երաժշտության 7-րդ» փառատոնը: Այս տարի փառատոնն անցկացվում է մայիսի 7-ից հոկտեմբերի 31-ը։ Փառատոնը բացվել է հուշ-համերգով՝ նվիրված ՀՀ պետական մրցանակի դափնեկիրներ, կոմպոզիտորներ Հրաչյա Մելիքյանին և Ռուբեն Սարգսյանին։

Աշխատաժողով Գորիսում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրի շրջանակում

Գորիսի «Իմպաքտ Հաբ Սյունիք» ակումբում «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել աշխատաժողով: Ծրագրին մասնակցել են կրթական և մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Գորիսի պետական համալսարանի,

Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցի թիմը՝ 1-3-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» միջոցառման հաղթող

Գյումրու Արամ Սարգսյանի անվան խաղերի մանկապատանեկան մարզադպրոցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մայիսի 5-ին անցկացվել են հանրակրթական դպրոցների 1-3-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները։ Միջոցառմանը ներկա են եղել և հաղթողներին պարգևատրել

1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ՝ քիմիայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայում

Հայ դպրոցականները երկու մեդալ են նվաճել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ապրիլի 30-ից մայիսի 6-ն անցկացված «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայում: Մրցույթին մասնակցել է 21 երկրի 113 ներկայացուցիչ։