Լուրեր
Մեկնարկել են ՀՀ Սյունիքի մարզի Համլետավան գյուղի 17-18-րդ դարի մատուռ-դամբարանի վերականգնման աշխատանքները

ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Համլետավան գյուղի մատուռի վերականգնման և տարածքի բարեկարգման էսքիզային նախագիծը հավանության է արժանացել ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստին, այնուհետև հաստատվել է աշխատանքային նախագիծը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրվել է պատմության և մշակույթի

ՀՀ մարզերի երաժշտական, արվեստի դպրոցների շնորհալի սաների հաշվետու համերգն ու ցուցահանդեսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում իրականացրել է հաշվետու համերգ-ցուցահանդես: Միջոցառման մասնակիցներն էին ՀՀ մարզերի երաժշտական, գեղարվեստի, արվեստի դպրոցների շնորհալի սաները: «Առնո Բաբաջանյան» համերգասրահի նախասրահում բացվել է

Հաստատվել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ներկայացրած 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման ծրագիրը

Ոչ միայն բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերում, այլ նաև քաղաքային համայնքների որոշ դպրոցներում առկա է ուսուցիչների համալրման խնդիր, և որոշ առարկաների դասավանդման անհնարինության արդյունքում խախտվում է երեխաների կրթության իրավունքը: Ուստի, համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի՝ դպրոցում աշխատելու

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի մշակույթի և կրթության հարցերով տեղակալներին

Ֆրանսիա կատարած այցի շրջանակում ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում հունիսի 28-ին տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հանդիպումը ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի մշակութային հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական

Կարեն Գիլոյանն ընդունել է բասկետբոլի օլիմպիական չեմպիոն Ելենա Շակիրովա-Բունիաթյանցին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է 1992 թ. Բարսելոնայի Օլիմպիական խաղերում ԱՊՀ-ի միասնական թիմի բասկետբոլի օլիմպիական չեմպիոն Ելենա Շակիրովա-Բունիաթյանցին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Բասկետբոլի Ա-լիգայի

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարարին

Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալաքին: Հանդիպմանը քննարկվել են մշակութային ժառանգության, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության, Լուվրում

ՅՈւՆԵՍԿՕ-Հասարակածային Գվինեա միջազգային մրցանակի հայտերի ընդունում

Մեկնարկել է կենսական գիտությունների ոլորտում հե­տա­զոտության իրականացման ՅՈւՆԵՍԿՕ-Հասարակածային Գվինեա միջազ­գա­յին մրցանակի համար հայտերի ընդունման գործընթացը։ Մրցանակային ֆոնդը կազմում է 350 000 ԱՄՆ դոլար՝ նախատեսված առավելագույնը երեք մրցանակակրի համար։ Մրցանակի շնորհման նպատակն է ըստ արժանվույն գնահատել կենսական գիտությունների ոլորտում անհատների,

Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Շիրակի և Արագածոտնի մարզերի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մարզային խորհրդակցությունների շրջանակում հանդիպումներ է ունեցել Շիրակի և Արագածոտնի մարզերի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ։ Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը, մասնավորապես, անդրադարձել է 2023 թվականի հունվարից ուժի մեջ մտած «Հանրակրթության մասին»

Եվրոպական խաղեր. Բռնցքամարտիկներն անմասն մնացին մեդալներից

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականը ևս ավարտեց իր ելույթները Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերում, որը վարկանիշային էր Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: Կարեն Աղամալյանի գլխավորած թիմի կազմում մեդալ նվաճելուն մոտ էին 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 71 կգ