Լուրեր
Իրականացվում են Սանահին վանական համալիրի տոհմական դամբարանների մասնակի վերականգնման աշխատանքներ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության «ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» (AFCP) ֆինանսավորմամբ իրականացվում են ՀՀ Լոռու մարզի Սանահին վանական համալիրի հարավային հուշարձանախմբի՝ Զաքարյան և Արղության-Երկայնաբազուկ իշխանների տոհմական դամբարանների ամրակայման, նորոգման, մասնակի վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ: Նախագիծը մշակել

«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի քննարկում

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեում կազմակերպվել է ««Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հանրային լսում, որին մասնակցել են շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը համառոտ ներկայացրել

Ֆրանկոֆոնյան խաղեր. Եռացատկորդ Լևոն Աղասյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը բրոնզե մեդալ է նվաճել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում` ցույց տալով 16,40 մ. արդյունք: Աղասյանի խոսքով՝ աթլետիկայի մրցումներն անցկացվել են բարձր մակարդակում: «Ճիշտ է, խանգարող հանգամանքները շատ

Արհեստական բանականության ոլորտի գիտնականի և նորարարի կրթական ուղի՝ սկսած դպրոցից

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են «ԱԲ (արհեստական բանականություն) սերունդ» դպրոցական փորձարարական ծրագիրը և այն 16 ուսհաստատությունների ցանկը, որոնցում ծրագիրը կփորձարկվի 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի օգոստոս: Նախագիծը և փորձարարական ծրագիրը մշակել

Վազորդ Երվանդ Մկրտչյանն անկախ Հայաստանի աթլետիկայի առաջին մեդալն է նվաճել Համաշխարհային ուսանողական խաղերում

Չինաստանի Չենդու քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերում Հայաստանը 2-րդ մեդալն է նվաճել: Վազորդ Երվանդ Մկրտչյանը 1500 մետր վազքատարածությունում բավական լավ է հանդես եկել և զբաղեցրել 3-րդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի: Հատկանշական է, որ Երվանդ Մկրտչյանն անկախ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով կվերականգնվի Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին

2023 թ. նշվելու է քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի ծննդյան 100-ամյակը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ֆինանսական միջոցներ է նախատեսել պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող Շուշանիկ Կուրղինյանի գողացված կիսանդրու պատրաստման և տեղադրման աշխատանքների համար: Աշխատանքների իրականացման համար

Հայ ծանրորդները 5 ոսկե, 6 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականներն ավարտել են ելույթները Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում՝ ընդհանուր առմամբ երկամարտում նվաճելով 5 ոսկե, 6-ական արծաթե և բրոնզե մեդալներ: Հայաստանի թիմի վերջին մեդալը նվաճել է Մերի Թումասյանը (+87 կգ)՝

Ձյուդոիստ Աշիկ Անդրեյանը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերի հաղթող

Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի անդամ, 60 կգ քաշային Աշիկ Անդրեյանը ոսկե մեդալ է նվաճել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում: Ձյուդոյի երիտասարդական թիմի կազմում ընդգրկված են նաև Մեսրոպ Նիկոյանը և Գոռ Կարապետյանը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ

Լուսանկարչական միջազգային մրցույթ՝ «Վիքին սիրում է կենսունակ ժառանգությունը» քարոզարշավի շրջանակում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակի կապակցությամբ 2023 թվականի մարտից մեկնարկել է «Վիքին սիրում է կենսունակ ժառանգությունը» միջազգային քարոզարշավը: Քարոզարշավի շրջանակում օգոստոսի 1-ից ՀՀ